«Զվարթնոց»-ը կրկին չի սպասարկում «Արմավիա»-ի չվերթները
Նմանատիպ
«Զվարթնոց» օդանավակայանը հերթական անգամ դադարեցրել է «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության չվերթների սպասարկումը: Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է «Զվարթնոց»-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը՝
«Այս պահին «Արմավիա»-ի պարտքը կազմում է 3 միլիոն 300 հազար դոլար: Նրանք կրկին գերացանցել են համաձայնագրով ամրագրված 2 միլիոն 360 հազար դոլարի սահմանը, որը հիմք է տվել «Զվարթնոց» օդանավակայանին դադարեցնել ավիաընկերության սպասարկումը»,- նշել է Գ.Աբրահամյանը:
«Արմավիա»-ի լրատվական ծառայությունից իրենց հերթին լրատվամիջոցներին հավաստիացրել են, որ փոխանցումներն ամեն օր շարունակվում են կատարվել. «Ցավալի է, որ «Զվարթնոց»-ը չի սպասարկում մեր չվերթները՝ վնաս պատճառելով ուղևորներին: Երբ պարտքը 6 միլիոն 200 հազար էր, նրանք սպասարկում էին չվերթները, իսկ այժմ, երբ պարտքը 3 մլն դոլար է, իրենք չեն սպասարկում: Դա նշանակում է, որ չսպասարկելը ինչ-որ մեկին ձեռնտու է»,- տարակուսում են ավիաընկերության լրատվական ծառայությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում