AM | RU
USD
EUR
RUB

Դավութօղլուն ուղղորդում է թուրք լոբբիստներին` չդադարեցնելու հակահայկական գործունեությունը

 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով այս օրերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում է, հանդիպում է ունեցել տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ: Waldorf Astoria հյուրանոց ունեցած ելույթի ժամանակ Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել բոլոր այն թուրքերին, ովքեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին «ցեղասպանությունը ժխտող հանրահավաքներ են անցկացրել»: Վերջինս կոչ է արել նաև պայքարել հայկական սփյուռքի և լոբբիստական կառույցների դեմ:

Հատկանշական է` Դավութօղլուն մեկ անգամ չէ, որ ԱՄՆ-ի հայկական սփյուռքն անվանել է Թուրքիայի սփյուռք` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակին ԱՄՆ-ը տեղափոխվածները հիմնականում նախկին Օսմանյան կայսրության քաղաքացիներ են: Սակայն ներթուրքական լսարանի համար հայկակական սփյուռքն, անշուշտ, հիմնական թշնամիներից է:

Այսօր ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կառույցները համարվում են ուժեղագույններից, որոնց գործունեությանը հակազդելու համար Թուրքիան բավարար չափով կազմակերպված ու համախմբված մարմիններ չունի ԱՄՆ-ում: Թուրքական սփյուռքը հիմնականում գործում է հրեական լոբբիստական կառույցների աջակցությամբ, իսկ հաճախ վարձվում են նաև ամերիկյան կազմակերպություններ:

Ներկա պահին Թուրքիայի համար այս տեսանկյունից բավականին մեծ դժվարություններ են առաջացել: Մի կողմից Թուրքիայի նախագահի հակահրեական կոչերը, որոնք բացասական են ազդում թուրք-հրեական լոբբիսների հետ համագործակցության վրա, իսկ մյուս կողմից Էրդողանի գործունեության հետևանքով թուրքական կառավարությունը զրկվել է նաև Ֆեթուլլահ Գյուլենի աջակցությունից:

Հաշվի առնենք, որ թուրքական լոբբիստական կազմակերպությունները ևս միմյանց հետ հաճախ հակասություններ են ունենում, որը հանգեցնում է պառակտվածության: Շաղկապված լինելով Թուրքիայի քաղաքական ուժերի հետ` թուրքական սփյուռքի միությունները շատ զգայուն են այդ նույն քաղաքական կազմակերպությունների միջև հակասությունների նկատմամբ, և բուն Թուրքիայում քաղաքական անհամաձայնությունները հայելային կերպով անդրադառնում են թուրքական սփյուռքի միությունների հարաբերությունների վրա: Սա նաև վկայում է թուրքական սփյուռքի` Անկարայից հեռակառավարվելու մասին:

Ըստ առկա տվյալների, ներկայում ԱՄՆ-ում բնակվող մոտ 300 հազար թուրքերից 50-80 հազարն է, որ ԱՄՆ քաղաքացի է կամ ԱՄՆ և Թուրքիայի երկքաղաքացի: Դա որոշակիորեն նվազեցնում է համայնքի դերը, քանի որ ընտրաքվեների առումով փաստացի նրանք լուրջ կշիռ չունեն:

Թուրքական կազմակերպություններն ԱՄՆ-ում վաղուց են գործում` դեռևս հեռավոր 1930-ական թթ-ից: Սակայն առաջին թուրքական կազմակերպությունն ընդունված է համարել «ԱՄՆ թուրքական համայնք»` ATS (American Turkish Society) կազմակերպությունը, որն իր գործունեությունը սկսել է 1949թ. հունիսի 29-ին Նյու Յորքում:

Չնայած ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունների տվյալներն իրարամերժ են, սակայն միջինացված կարող են նշել, որ ԱՄՆ- ում առկա է մոտ 180 թուրքական հասարակական կազմակերպություն առնվազն 27 նահանգում: Առավելագույն թվով թուրքական կառույցներ գործում են Նյու Յորքում` 27, Վաշինգտոնում` 18, Նյու Ջերսիում` 17 և Կալիֆոռնիայում` 15: Փաստացի թուրքական միություններ կան նաև ԱՄՆ հայաշատ նահանգներում:

ԱՄՆ-ում գործող թուրքական կառույցների առանձահատկություններից է, որ նրանք գործում են հիմնականում համադաշնությունների տեսքով: Նման համադաշնություններից առավել կայացած են երկուսը` ATAA (Assembly of Turkish-American Associations) Թուրք- ամերիկյան միությունների համագումար կազմակերպությունը, որն առավել ծավալված և կայացած է: Նրա կենտրոնական գրասենյակը Վաշինգտոնում է և միավորում է 65 հասարակական, մշակութային, գիտակրթական թուրքական կառույց: Իսկ մյուս կազմակերպությունը` FTAA-ն, (Federation of Turkish American Associations) թուրք-ամերիկյան կազմակերպությունների համադաշնություն է, որի կենտրոնակայանը Նյու Յորքում է:

Անշուշտ, այս կազմակերպությունների հիմնական նպատակներից է հայկական լոբբիստական խմբերի գործունեությանը հակազդելը: Չնայած այն հանգամանքին, որ թուրքական համայնքն ու կազմակերպությունները նույնքան հզոր չեն, որքան հայկականները, այնուամենայնիվ, նրանք միջոցների պակաս չունեն այլ կազմակերպությունների միջոցով լոբբիստական գործունեություն ծավալելու համար: Օրինակ` Google որոնման ցանցում տեղադրում են վճարովի լինքեր, Հայաստանի, Հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ և որոնում կատարելիս, որպես առաջին հասցե, ներկայանում էին թուրքական մերժողական կայքերը:

Դավութօղլուի կոչը միտված էր ուղղորդելու թուրք-ամերիկյան լոբբիստական կառույցներ գործունեությունը, որպեսզի նրանք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո գործն ավարտված չհամարեն: Իսկ մեր կառույցներին, թերևս, մնում է կրկնապատկել ջանքերը, էլ ավելի համախմբվել և հարյուրամյակից հետո թևակոխել խնդրի ճանաչելիության մեծացման հարթություն: 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լրահոս
«Իրատես». Փնտրվում է իրական ընդդիմություն «Փաստ». Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. ինչ նպատակով է ստեղծվում այն «Իրատես». Փաշինյանը հիմա էլ իրեն Հիսուսի հետ է համեմատում «Փաստ». Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում «Հրապարակ». Առաջիկայում ԱԺ նախագահի՝ ԱԽ նիստերին մասնակցելու օրինագիծը կընդունվի. Արման Բոշյան «Փաստ». Եթե այսպես շարունակվի, վարչապետի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 22 ԵՄ-ն 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան «Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահի հետ Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք... Ռուս-ուկրաինական երկխոսության համար «կամուրջ» հանդիսանալու մեր հավակնություններն այժմ իրատեսական չեն. փորձագետ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես այլ առաքելություն ունեմ. Արթուր Վանեցյանը հիշեցրեց իր խոսքերը, երբ ընտրվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց. գործկոմն ընդունել է այն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործկոմի անդամների ճեպազրույցը լրագրողների հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնել տարածաշրջանի ողջ բնակչության կարծիքը Հրապարակվել է Երևանում այսօրվա սարսափելի ավտովթարի տեսանյութը Անհոգ եղեք, ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է. անպայման կմարենք. Վրեժ Գաբրիելյան (Տեսանյութ) Վալենտինա Մատվիենկոն կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին 2020-ի բյուջեն հեղափոխական անվանելը գեղարվեստական գրականության ժանրից է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ոստիկանները բաժանմունք են տեղափոխել նստացույց անող երիտասարդների փայտի վառարանը. Տեսանյութ Կոնդ թաղամասի, Եկմալյան փողոցի և Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց. Ուղիղ #Կոֆե_եմ_խմում. Գիտնականների պատասխանը Փաշինյանին Արսեն Թորոսյանը շարունակում է մնալ ամենաքննադատվող քաղաքական գործիչներից մեկը․ «Մեդիա պաշտպան» Մտավախություն ունենք՝ չի ընդունվի որոշումը. փախստականները կառավարության դիմաց սպասում են բնակարան ձեռք բերելու հավաստագրերի տրամադրման որոշմանը Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն Տեղի է ունենում Կառավարության հերթական նիստը. Ուղիղ «Հրապարակ». Մենք պետք է չմոռանանք, թե ինչ արժեհամակարգ ունի հայ ժողովուրդը «Փաստ». 2020 թ. հունվարի 1-ի թանկացումներին կարող է հաջորդել գնաճի 2-րդ ալիքը «Փաստ». Ամուլսարի «խմորը շատ ջուր կվերցնի» «Հրապարակ». «Սանիթեք»-ը կարո՞ղ է դիմել արբիտրաժ «Հրապարակ». Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից «Փաստ». Դեկորացիաներն իշխանությունների համար երկարաժամկետ խնդիր չեն կարող լուծել «Ժողովուրդ». Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղան, հնարավոր է, անմեղսունակ ճանաչվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan