«Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին չի մասնակցելու սեփական թեկնածուով

Պարզվում է’ ՀՅԴ-ն սովորաբար հինգշաբթի օրերին ԳՄ նիստեր է անում: Սակայն ՀՅԴ ԳՄ նիստը, ինչպես և ՀՀԿ ԳՄ-ինը, անցած շաբաթ տեղի է ունեցել ուրբաթ օրը: ՀՅԴ-ն որոշել է երկու խնդիր, ա) ստեղծված քաղաքական-հասարակական պայմաններում նախագահական ընտրություններին չի մասնակցելու սեփական թեկնածուով. թերթի հիշեցմամբ’ մինչ այդ հիմնականում քննարկվում էր Արծվիկ Մինասյանի թեկնածությունը: բ) Սակայն չի բոյկոտելու ընտրությունները, եթե «նորմալ», իրենց գաղափարական գծին համապատասխան թեկնածու եղավ, կպաշտպանեն, եթե ոչ’ առանց բոյկոտի մասին բարձրագոչ հայտարարությունների չեն մասնակցի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում