Ռոբենն ու Լևանդովսկին վիճաբանել են մարզման ժամանակ
11/11/2015 14:23
Նմանատիպ
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և կիսապաշտպան Արյեն Ռոբենը վիճաբանել են թիմի մարզման ժամանակ, հաղորդում է գերմանական «Bild» պարբերականը։
Հաղորդվում է, որ լեհ հարձակվողը բղավել է Ռոբենի վրա և նրան եսասեր անվանել։ Մարզման ավարտից հետո Լևանդովսկին հրաժարվել է մեկնաբանել միջադեպը՝ հայտարարելով, որ լրագրողներն ամեն ինչ շատ լավ տեսել են։
«Բավարիայի» մարզական տնօրեն Մաթիաս Զամերը մեծ նշանակություն չի տվել այդ տարաձայնությանը.
-Ցանկացած ֆուտբոլիստ երբեմն զայրանում է, դրանում ոչ մի արտասովոր բան չկա։ Իմ կարիերայի ընթացքում բազմիցս են նանատիպ դեպքեր եղել,-հայտարարել է Զամերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում