«Հրապարակ». Սերգո Երիցյանը Մերձբալթիկայում սեփական բիզնես է դրե՞լ

«Հրապարակի» տեղեկություններով, ՀՀ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը Մերձբալթիկայում սեփական բիզնես է դրել և այս օրերին իր հաշվին արձակուրդ է վերցրել ու մեկնել արտերկիր՝ իր բիզնեսին առնչվող հարցեր կարգավորելու։ Երբ զանգահարեցինք նրան՝ ճշտելու տեղեկությունը, հաստատեց, որ արտերկրում է։ Բիզնեսի մասին հարցին էլ արձագանքեց, թե այդպիսի բան չկա, «դրանք հիմար տեղեկություններ են, որ շրջում են», այդ դեպքում ի՞նչ նպատակով եք մեկնել ո՞ւր՝ հետաքրքրվեցինք։ «Դե հիմա ես պարտավոր չեմ հաշվետվություն տալ…. Ռուսաստանում եմ գտնվում»,– անորոշ պատասխանեց Երիցյանը։ «Հանգստանո՞ւմ եք»։ «Այո»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում