«Արմավիա»-ն վաճառվում է. Այժմ ակտիվ բանակցություններ են ընթանւոմ մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ

«Արմավիա»-ն վաճառվում է և այժմ ընթանում են ակտիվ բանակցություններ մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ: eMedia.am-ի հետ զրույցում վաճառքի մասին տեղեկությունները հաստատեց ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

«Ցանկացողները բավականին շատ են։ Բոլոր առաջարկները քննարկվում են ամենայն ուշադրությամբ, քանի որ ընկերությունը փորձում է գտնել լավագույն ճանապարհը, որը ձեռնատու և հարմար կլինի նաև Հայաստանի համար»,- նշեց Նանա Ավետիսովան, ով չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ որ ընկերությունների հետ են ընթանում բանակցությունները, միաժամանակ որքան է ընկերության արժեքը գնահատվում և որքան են առաջարկում հնարավոր գնորդները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում