Թուրքիան 2015թ-ի պրիզմայով. տարվա ամփոփում

Թուրքիան 2015թ-ի պրիզմայով. տարվա ամփոփում

2015թ-ը Թուրքիայի համար բավականին լարված և իրադարձություններով հագեցած անցավ: Թուրքիան, ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականության ճակատներում, ստիպված էր բազմաթիվ խնդիրների հետ առերեսվել:

Ներքաղաքական կարևորագույն իրադարձություններից էր Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունները: Շուրջ 12 տարի իշխանության ղեկին լինելուց հետո «Արդարություն և զարգացում կուսակցությունը» բավականին մեծ նշաձող էր դրել, որն այդպես էլ չկարողացավ բարձրացնել ոչ հունիսին, ոչ էլ նոյեմբերին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ: Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով այլևս չէր կարող զբաղեցնել երկրի փաստացի ղեկավար վարչապետի պաշտոնն, ակնկալում էր երկրում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու միջոցով ընդլայնել նախագահի լիազորությունները և իր դե ֆակտո իշխանությանը դե յուրե ամրագրում տար: Այդ ամենի համար հարկավոր է խորհրդարանում ամուր հենարան ունենալ: Էրդողանին հարկավոր է, որպեսզի ԱԶԿ-ն Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ունենար ձայների ավելի քան երկու երրորդը կամ ստանար 367 մանդատ: Այդ կերպ ԱԶԿ-ն հնարավորություն կստանար առանց այլ կուսակցությունների միջամտութայն քվեարկության և հաստատման դնել Սահամանադրական փոփոխությունների նախագիծը:

Սակայն Էրդողանը հաշվի չէր առել մեկ կարևոր հանգամանք. կուսակցության նկատմամբ վստահությունն ընտրությունից ընտրություն նվազում է: ԱԶԿ-ն դեռևս 2002թ-ին շռանդալից հաղթանակով տոնեց իր մուտքը Մեջլիսում` ձեռք բերելով 363 մանդատ: 2007թ-ի ընտրություններում տեղերի քանակը նվազեց` հասնելով` 341-ի, իսկ 2011թ-ի ընտրությունների ընթացքում ԱԶԿ-ն կարողացավ ձեռք բերել ընդամենը 327 մանդատ: 2015թ-ի հունիսին կայացած ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ին բաժին հասավ ձայների ընդամենը 41-ը, որի դիմաց Մեջլիսում ստացավ 258 մանդատ: Նման արդյունքով ԱԶԿ-ն ի զորու չէր նույնիսկ միակուսակցական կառավարություն ստեղծել, որն էլ երկիրը կանգնեցրեց ներքաղաքական ճգնաժամի առջև:

Հունիսին կայացած ընտրությունների արդյունքներով Մեջլիսը պետք է ունենար հետևյալ տեսքը` «Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը» ստացել էր ընտրողների քվեների 25 տոկոսը՝ ապահովելով խորհրդարանում 133 մանդատ, «Ազգային շարժում» կուսակցությունը` 17 տոկոսը՝ ստանալով 83 մանդատ: «Քրդական ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը», որն առաջին անգամ էր մասնակցում ընտրություններին, կարողացել է հաղթահարել 10 տոկոսի ընտրաշեմը և 70 մանդատով հայտնվել է երկրի խորհրդարանում: Սակայն ԱԶԿ-ի և Մեջլիս մտած մնացաց կուսակցությունների ջանքերն անպտուղ անցան և չհաջողվեց կոալիցիա ձևավորել: Կարելի է ասել ԱԶԿ-ն ինքն էր ապակառուցողական վարքագիծ դրսևորում և ամեն ինչ տանում էր խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու համար: Ի վերջո օգոստոսին հայտարարվեց, որ չի հաջողվել կոալիցիա կազմելու շուրջ համաձայնության գալ որևէ քաղաքական ուժի հետ և նոյեմբերի մեկին նշանակվեց խորհրդարանական նոր ընտրություններ: Ակնհայտ էր, որ ԱԶԿ-ն դիմելու է ցանկացած մեթոդի` բարելավվելու նախորդ ընտրությունների ցուցանիշը: Որքանով ընտրությունների կեղծվեցին դժվար է ասել, սակայն ԱԶԿ-ն արտահերթ ընտրությունների ժամանակ էապես բարելավեց նախորդ ցուցանիշը:

Ներկայումս ԱԶԿ-ն ունի 315 տեղ, «Ժողվորդա-հանրապետական կուսակցություն»-ը՝ 133, «Ժողվուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը` 61, և ամենից քիչ տեղ զբաղեցնում է «Ազգայնական շարժում կուսկացություն»-ը, որը կունենա ընդամենը 41 պատգամավորական աթոռ: Էրդողանին հաջողվել էր հիմնական ձայները «թռցնել» ազգայնական ուժերից, որին օգնել էր նաև ճիշտ կազմակերպված քարոզարշավը: Այսպիսով, ԱԶԿ-ն հնարավորություն ստացավ կրկին միակուսակցական կառավարություն ձևավորելու համար:Այս ընտրությունները, թերևս, բացառիկ էին նրանում, որ առաջին անգամ քրդամետ և առհասարակ փոքրամասնությունների ներկայացուցիչ համարվող «Ժողվուրդների դեմոկրատական կուսակցություն»-ը խորհրդարան մտավ և բավականին պատկառելի թվով աթոռներ է զբաղեցնում: Ընտրությունները կարևոր էր նաև հայկական համայնքի համար, քանի որ վերջին անգամ 1964թ-ին էր Թուրքիայի Մեջլիսում հայկական ծագմամբ պատգամավոր հայտնվել: Իսկ այս ընտրությունների արդյունքներով միանգամից երեք հայեր, որոնք ներկայացնում էին քաղաքական տարբեր ուժեր, կարողացան մուտք գործել խորհրդարան:

Թուրքիայի համար տարին ծանր էր նաև հայակական հարցի տեսակետից:
Հայոց ցեղասպանության 100 ամյակը դամոկլեան սրի պես ճոճվում էր Թուրքիայի գլխավերևում` համաշխարհային մամուլի և հանրության ուշադրությանը բևեռելով Թուրքիայի պատմության ամոթալի և արյունալի էջերի վրա: Փորձելով հակակշռել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին՝ Թուրքիան նույն օրը տոնեց Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակը` հրավիրելով բազմաթիվ հյուրեր ամբողջ աշխարհից: Սակայն Թուրքիայի Գալիպոլյան ձեռնարկումը հակառակ ազդեցությունը թողեց, քանի որ միջազագային բոլոր անդրադարձներում շեշտվում էր, որ Թուրքիան Գալիպոլիի հաղթանկի օրը միտումնավոր փոխել են, որպեսզի չեզոքացնի Հայոց ցեղասպանության տարելիցը: Այնուամենայնիվ, Թուրքիայի գալիոպլյան ձեռնարկումը տապալվեց:

Չնայած քրդամետ կուսակցությունը խորհրդարանում որոշակի տեղեր զբաղեցրեց, սակայն դա ամենևին էլ թուրքական կառավարությանը չապահովագրեց քրդերի հետ նոր բախումներից: Սիրիայի քրդերի նկատմամբ դրսևորած կոշտ քաղաքականությանն ի պատասխան՝ Թուրքիայի քրդերը կրկին սկսեցին երկրի քրդաբնակ նահանգներում ապստամբությունները, որոնք շարունակվում են ցայսօր` ներսից ծվատելով թուրքական պետությունը:

Տարին լարված և լի էր բուռն իրադարձություններով նաև արտաքին քաղաքականության դաշտում: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէր համաշխարհային քաղաքականությունում թուրքական կշիռը մատնանշելու տեսանկյունից: Տարվա սկզբում արդեն իսկ նշմարվում էր Իրանի և միջնորդ վեցյակի միջև համաձայնագրի կնքման նախանշանները, ինչն անշուշտ, Թուրքիայի շահերից չէր բխում: Ամռանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն իրականություն դարձավ, որն էլ ազդակ հանդիսացավ Թուրքիայի համար, որ տարածաշրջանում Արևմուտքի ֆավորիտը լինելու ժամանակաշրջանը մոտենում է ավարտին:

Թուրքիայի համար կենսական կարևորություն ունի Մերձավորարևելյան տարածաշրջանը և այնտեղ կատարվող զարգացումները: ԱԶԿ-ն իր իշխանության տարիներին վերակենդանացրեց նեոօսմանիզմի քաղաքականությունը` առանցքային տեղ հատկացնելով Մերձավոր Արևելքին: Այս տարիների ընթացքում Թուրքիան փորձում էր իր մոդելը ներմուծել տարածաշրջան, որը նրան այդպես էլ չի հաջողվում: Քանի որ կառավարման թուրքական մոդելը, որն իրենից ներկայացնում է իսլամական ավանդույթներով դեմոկրատական պետություն անկենսունակ էր հենց Թուրքիայում: 2015թ-ի ընթացքում Թուրքիան ամենից շատը կցանկանար Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումը, սակայն ի տարբերություն մնացած երկրների, որտեղ իշխանությունները կուլ գնացին արաբական գարնան հորձանուտին, Սիրիայի ղեկավարությունը դեռևս դիմակայում է` ստանալով նաև արտաքին օգնություն: Թերևս այս իրավիճակում Թուրքիայի համար միակ դրական կողմն այնն է, որ ի պատասխան Սիրիայից եկող փախստականների հոսքի ընդունման, ԵՄ-ն խոստանում է արագացնել Թուրքիայի անդամակցության գործընթացը:

Թուրքիայի` սիրիական հաշվարկները խախտեցին ռուսական ուժերը, որոնք աշնանից սկսեցին օդային հարվածներ հասցնել Սիրիայում թուրքական հենարանի` Իսլամական պետության դիրքերին: Ռուս-թուրքական հարաբերությունները, որոնք վերջին տարիներին բավականին դինամիկ կերպով դրական աճ էին արձանագրվում սկսեցին սառել դեռևս ապրիլ ամսից, երբ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին: Ծիծեռնակաբերդի բարձունքում հնչեցված Պուտինի ճառը բարկացրել էր Էրդողանին, ով էլ իրեն բոնորոշ ագրեսիվ ոճով մեղադրանքներ էր հղել ռուս գործընկերոջը: Թվում էր, թե Էրդողանի պահվածքը ազգայնականների քիմքը շոյող հռետորաբանություն է, որին կհաջորդի պրագմատիկ գործընկերությունը, սակայն Սիրիայի խնդրում կողմերի հակամետ դիրքորոշումները գործնական հիմքերի վրա դրեցին հռետորական սպառնալիքները: Տարվա թերևս ամենաանսպասելի իրադարձությունը կարող ենք որակել թուրքական օդուժի կողմից Սիրիայի տարածքում ռուսական ռմբակոծիչի խոցումը: Սրան հաջորդեցին Թուրքիայի նկատմամբ ռուսական պատժամիջոցների կիրառումը, որոնց պատճառած վնասները շուտով կզգա թուրքական տնտեսությունը:

Ուշագրավ է նաև, որ Սիրիայում ռուսական ներկայությունից հետո Թուրքիան փորձեց Մերձավոր Արևլքում իր պլաններն իրականացնել Իրաքի միջոցով: Դեկտեմբերի սկզբին Թուրքիան զորքեր և զրահատեխնիկա տեղակայեց Մոսուլ քաղաքում` պատճառաբանելով, թե իբր սովորեցնում է տեղի զինվորականներին` պայքարելու Իսլամական պետության դեմ: Մինչդեռ Մոսուլը ներկայումս միակ ուղին է, որով հնարավոր է Իսլամական պետության գողացված նավթը տարանցել Թուրքիա:

Այսպիսով տեսնում ենք, որ տարին բավականին հագեցած էր իրադարձություններով Թուրքիայի համար: Չենք կարող այն շրջադարձային համարել, սակայն կատարվեցին մի շարք փոփոխություններ, որոնք հիմք դրեցին Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության ուղեծրերին նոր հետագիծ տալու համար: Տարվա ընթացքում կատարված իրադարձությունները և դրանց հետևանքները թույլ են տալիս ենթադրել, որ 2016թ-ն էլ ավելի ծանր և սուր զարգացումներով հարուստ կլինեն Թուրքիայի համար: Քրդական խնդիրը երկրի ներսում և հարևան երկրներում, Սիրիայում ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային պետությունների հետ վատացող հարաբերությունները, ներքաղաքական ճնշումները, տնտեսական կորուստները կթուլացնեն թուրքական պետության հիմքերը:

 

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում