Գագիկ Ծառուկյանը Բրյուսելում կհայտարարի իր առաջադրման մասին

Չնայած ԲՀԿ ներկայացուցիչները վստահեցնում էին, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրությունների հետ կապված իր որոշումը կհրապարակի դեկտեմբերի 4-ին կամ 5-ին, վերջինս այդ օրերին պլանավորել է այցելել Բրյուսել, որտեղ հանդիպումներ կունենա եվրոպական կառույցների տարբեր ներկայացուցիչների հետ: Այս կապակցությամբ մամուլում լուրեր տարածվեցին, իբր նման ճանապարհով Ծառուկյանը փորձում է հետաձգել վճռական որոշումը հրապարակելու օրը:

Իրականում սակայն ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է իր որոշման մասին հայտարարել հենց Բրյուսելից: Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ-ի մեր աղբյուրները, նման ճանապարհով Գագիկ Ծառուկյանի խորհրդականները նրա համար փորձում են ստեղծել «արևմտամետ» գործչի կերպար: Նրանք համոզված են, որ ԲՀԿ-ի արտաքին քաղաքականության ներկայիս խիստ պրոռուսական կերպարը կարող է խոչնդոտել նախընտրական քարոզարշավը: Ուստի, Գագիկ Ծառուկյանի ներկայիս բրյուսելյան այցը պետք է դիտարկել հենց այս տրամաբանության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում