«Ժողովուրդ». «Էյր Արմենիա»-ի պարտատերերի ժողովը հետաձգվել է

«Ժողովուրդ». «Էյր Արմենիա»-ի պարտատերերի ժողովը հետաձգվել է

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ այս տարվա հունվարի 12-ին նշանակված «Էյր Արմենիա» ՍՊԸ-ի պարտատերերի առաջին ժողովը չի կայացել: Պատճառն այն է եղել, որ պարտատերերի պահանջների ցուցակը մինչ այդ չի հաջողվել հաստատել: Պարտատերերի ժողովը հետաձգվել և նշանակվել է փետրվարի 16-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանը թերթին փոխանցել է, որ իրենք առաջիկայում պատրաստվում են առողջացման ծրագիր ներկայացնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում