2013-ին չորս երկուշաբթիներ կտեղափոխվեն շաբաթ օր

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ’ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է 2013 թվականի ապրիլի 1-ի, հուլիսի 8-ի, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2013 թվականի ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը’ շաբաթ օրերը:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում