«Լիվերպուլը» պարտվեց «Սաութհեմփթոնին»՝ ունենալով 2 գնդակի առավելություն (տեսանյութ)
20/03/2016 19:22
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում «Լիվերպուլն» արտագնա խաղում պարտվեց «Սաութհեմփթոնին»:
Առաջին խաղակեսից հետո Ֆելիպե Կոուտինյուի և Դենիել Սթարիջի գոլերի շնորհիվ Յուրգեն Կլոպի թիմը հաղթում էր 2:0 հաշվով, սակայն երկրորդ կեսում «Սաութհեմփթոնին» հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը. Սադիո Մանեն, ով 49-րդ րոպեին չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը, դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Գրացիանո Պելեն:
Այս հաղթանակից հետո «Սաութհեմփթոնն» ունի 47 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը» մնաց 44 միավորով՝ 9-րդ տեղում:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 31-րդ տուր
«Սաութհեմփթոն» – «Լիվերպուլ»՝ 3:2
Գոլերը՝ Մանե 64′, 86′, Պելե 83′ – Կոուտինյու 17′, Սթարիջ 22′
Չիրացրած 11-մետրանոց՝ Մանե 49′