«ՊՍԺ»-ի նախագահն սպառնացել է գնել «Ատլետիկոն»
23/03/2016 12:19
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին Մադրիդի «Ատլետիկոյի» տնօրենին սպառնացել է գնել նրա ակումբն այն բանից հետո, երբ իսպանացիները փորձել են ձեռք բերել փարիզցիների կիսապաշտպան Տյագո Մոտային, գրում է «El Mundo Deportivo»-ն։
2015-ին «Ատլետիկոն» փորձել է վերադարձնել Մոտային, որը մադրիդյան թիմի կազմում հանդես է եկել 2007-08 թվականներին, իսկ «ՊՍԺ»-ն չի ցանկացել վաճառել նրան։
Ալ-Խելայֆին զանգահարել է «Ատլետիկոյի» գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլյային և կեսլուրջ-կեսկատակ սպառնացել գնել նրա ակումբը։ Մադրիդցիները հրաժարվել են Իտալիայի հավաքականի կիսապաշտպանին վերադարձնելու մտքից, իսկ վերջինս շաբաթներ անց երկարաձգել է «ՊՍԺ»-ի հետ պայմանագիրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում