«Չեմ կարծում, որ մենք Լ.Տեր-Պետրոսյանի հետ խնդիր կունենանք». Հրանտ Բագրատյանն առաջադրվել է

Այսօր ընթանում է «Ազատություն» կուսակցության համագումարը:

Կուսակցությանն առաջնորդ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ կուսակցությունը որոշել է առաջադրել իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում։

«ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ իմ հարաբերությունները լավ են, և ես չեմ կարծում, որ մենք խնդիր կունենանք, որ մեր ճանապարհները կխաչաձևվեն: Նախագահի թեկնածու առաջադրվելու իմ հիմնական նպատակն է այն է եղել, որ 5 տարի առաջ ձևավորված իշխանափոխության ալիքի մեջ գտնենք գաղափարակից լիբերալ արժեքների, հրապարակային քաղաքական կողմնակիցների զանգված: Ես ամեն ինչ անելում եմ, որպեսզի այդ կորիզը ձևավորվի անկախ նրանից, թե ինչ կստացվի: Որևէ ամբիցիա չունեմ, իշխանության չեմ ձգտում»,- ասել է Հ.Բագրատյանը:

Բագրատյանը ներողություն է խնդրել, որ համագումարին չի հրավիրել «Ժառանգությանը», «Դաշնակցությանը», «Օրինաց երկրին» և «Հանրապետականին»: Իսկ ՀԱԿ անդամ կուսակցություններից ՀՀՇ-ն հրավիրված է եղել, բայց չի մասնակցում համագումարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում