Դրեյմոնդ Գրինը ներողություն է խնդրել արագաչափը ցուցադրող տեսանյութի համար (տեսանյութ)

Դրեյմոնդ Գրինը ներողություն է խնդրել արագաչափը ցուցադրող տեսանյութի համար (տեսանյութ)

«Գոլդեն Սթեյթի» հարձակվող Դրեյմոնդ Գրինը ներողություն է խնդրել իր կողմից տեղադրված տեսանյութի համար, որում երևում է ավտոմեքենայի արագաչափը՝ 190 կմ/ժ (118 մղոն/ժամ) արագությամբ, գրում է «ESPN»-ը։

Գրինը տեսնայութը սմարթֆոնից վերբեռնել է «Սնեփչաթ» առցանց ծառայություն, սակայն արագորեն ջնջել է այն։ Հետո կալիֆորնիական ակումբի առաջատարներից մեկը խոստովանել է, որ անհեռատեսորեն է գործել և ոչ ճիշտ որոշում կայացրել։

«Գոլդեն Սթեյթի» գլխավոր մարզիչ Սթիվ Քերը հայտարարել է, որ մտադիր է զրուցել բասկետբոլիստի հետ, սակայն չի պատրաստվում նրա նկատմամբ այլ կարգապահական տույժեր կիրառել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում