Գերմանիայի գավաթ. «Բորուսսիան» դուրս եկավ եզրափակիչ, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)
21/04/2016 00:22
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիան» դուրս եկավ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ կիսաեզրափակիչ փուլում հաղթելով «Հերտային»:
Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում կայացած խաղում Թոմաս Տուխելի սաները 3 անպատասխան գոլ խփեցին. մեկական գոլով աչքի ընկան Գոնսալո Կաստրոն, Մարկո Ռոյսը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մայիսի 21-ին կայանալիք եզրափակիչ խաղում «Բորուսսիան» մրցելու է «Բավարիայի» հետ, որը կիսաեզրափակիչ փուլում առավելության է հասել «Վերդերի» նկատմամբ:
Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ
«Հերտա» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 0:3
Գոլերը՝ Կաստրո 20′, Ռոյս 75′, Մխիթարյան 83′