Օրիգին խուսափել է ոտքի կոտրվածքից (տեսանյութ)
21/04/2016 02:42
Նմանատիպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն «Էվերթոնի» հետ խաղին (4:0) հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Դիվոկ Օրիգիի վնասվածքի մասին:
Հանդիպման 49-րդ րոպեին «Էվերթոնի» պաշտպան Ռամիրո Մորին անչափ կոպիտ խաղաց Օրիգիի նկատմամբ, ինչի արդյունքում երկու ֆուտբոլիստներն էլ լքեցին խաղադաշտը. Մորին կարմիր քարտ ստացավ, իսկ Օրիգիին տեղափոխեցին պատգարակով:
«Հաղթանակի համար ուրախ եմ, բայց Օրիգիի վնասվածքն ազդեց տրամադրությանս վրա: Այդ դրվագն ահավոր էր: Դեռ շատ բան չգիտեմ, բայց նա խուսափել է կոտրվածքից: Այժմ Օրիգին հենակներով է: Տեսնենք, թե ինչ ցույց կտա բուժզննումը»,-Կլոպի խոսքը մեջբերված է «BBC Sport»-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում