Ֆալկաո. Չէի հրաժարվի MLS տեղափոխությունից

Ֆալկաո. Չէի հրաժարվի MLS տեղափոխությունից

«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում», ասել է, որ կարող է կարիերան շարունակել ամերիկյան MLS-ում։

-Ես չէի հրաժարվի կարիերաս ՄԼՍ-ում շարունակելու առաջարկից, բայց այս պահին իմ բոլոր մտքերը կենտրոնացած են Եվրոպայում ելույթներիս վրա։ Կարծում եմ՝ ես դեռ մի քանի տարի կարող եմ խաղալ այստեղ։ Հետևում եմ ՄԼՍ-ին, Անգլիայում հանդիպումները հեռարձակվում են, իսկ ես երկրպագում եմ «Ռիվեր Փլեյթի» և «Պորտուի» նախկին թիմակիցներիս։

Կարծում եմ՝ ՄԼՍ-ը ավելի կաճի և կզարգանա, արդեն հիմա այդ լիգայում մեծ քանակով աստղեր են խաղում։ Բացի այդ, այնտեղ կոլումբիացի ֆուտբոլիստներ շատ կան,-ասել է Ֆալկաոն «NBC Sport»-ի փոխանցմամբ։

Ֆալկաոյի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2018 թվականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում