«Պարի Սեն Ժերմենը»՝ Ֆրանսիայի լիգայի գավաթակիր (տեսանյութ)
24/04/2016 00:57
Նմանատիպ
Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Պարի Սեն Ժերմենը» հաղթանակ տոնեց «Լիլի» նկատմամբ:
«Ստադ դե Ֆրանսում» կայացած հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով. փարիզյան թիմի կազմում աչքի ընկան Սերժ Օրյեն Անխել դի Մարիան, իսկ «Լիլի» գոլը խփեց Ջիբրիլ Սիդիբեն: Նշենք, որ 70-րդ րոպեից «Պարի Սեն Ժերմենը» խաղում էր 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Ադրիեն Ռաբյոն:
Ֆրանսիայի գավաթ, եզրափակիչ
«Պարի Սեն Ժերմեն» – «Լիլ»՝ 2:1
Գոլերը՝ Օրյե 40′, դի Մարիա 73′ – Սիդիբե 49′
Հեռացում՝ Ռաբիո 70′