«Հայկական ժամանակ». Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի պատճառը 16 հազար դրամն է

«Հայկական ժամանակ». Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի պատճառը 16 հազար դրամն է

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ դաժան ծեծկռտուքը տեղի է ունեցել շատ փոքր գումարի պատճառով։ Խոսքը, նախնական 16 հազար դրամի մասին է։

Բեգլարյանի թիկնապահներից Վահան Սարգսյանը, որը մայիսի 16-ին նախարարության բակում մասնակցել է ծեծկռտուքին, մասամբ ընդունում է առաջադրանքը։ Այս մասին թերթի հարցին ի պատասխան ասել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նա պաշտպանում է նաև Բեգլարյանի վարորդ Սուրեն Վարդանյանի շահերը, որը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Վարդանյանը իրոք գրանցված է տրանսպորտի և կապի նախարարությունում, իսկ Սարգսյանը չի աշխատում և որևէ տվյալ չկա, որ թիկնապահ է»,- ասել է պաշտպանը։ Նա չմանրացավ, թե ինչո՞ւ իր պաշտպանյալներից մեկը՝ մասամբ, մյուսը ամբողջությամբ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները՝ նշելով որ քննություն է ընթանում։ Երկուսն էլ գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում