AM | RU
USD
EUR
RUB

Հալէպ... Կարմիր Օրեր Եւ Երկրի Ռազմավարական Քարտէսներ

 

Այն ինչ կը պատահի սուրիական ռազմադաշտի վրայ, վերջերս՝ ռուս-ամերիկաեան 2րդ «բարեփոխումներն» են, որ տեղի կ'ունենան նախկին-հիմնական ծրագրի շրջագծէն ներս: 

Առաջինը. ծրագրի ապրիլեան փոփոխութիւնն էր, նախօրօք ծրագրուած՝ Հալէպի փոխարէն, եւ ռուս-օդուժի օժանդակութեամբ՝ ազատագրել Տէր-Զօրը, երբ պետական առաջնահերթութիւնը, շատ մը տրամաբանական պատճառներով՝ Հալէպի ազատագրումն էր նախ, ապա՝ Տէր-Զօր: Երկրորդը. փոխան Տէր-Զօր՝ Ռաքքա (ինչը համարիա «ողջոյնի» արժանացաւ ԱՄՆ Արտ. Գործ. Նախարարութեան խօսնակ Մարք Թուինզի կողմէ. «Ասատի ուժերու ներկայութիւնը Ռաքքայի մէջ, աւելի լաւ է՝ քան Իսիսի»:

(Բարի յիշեցման կարգով. Հալէպի ազատագրման որոշումը, ռուսերու օժանդակութեամբ, վաղուց՝ Մարտ ամսու մէջ պաշտօնապէս յայտարարուած էր Սուրիոյ վարչապետի մակարդակով):

Ապրիլ-Մայիս ամիսներու մէջ գոյատեւած այս անորոշութեան եւ տեղքայլի ընթացքին, հակառակորդը, խախտելով հրադադարը՝ զաւթեց Հալէպի հարաւը գտնուող Խան Թուման գիւղաքաղաքը (եւ մէկ այլ գիւղէ բաժիններ՝ «Ալ-Հիյս» գիւղէն), որտեղ զոհուեցան բազում պարսիկ-սպաներ, ինչէն ետք Պարսկաստանն իր ամբողջ կշիռքով, անգամ երկրի գերագոյն եւ հոգեւոր առաջնորդի մակարդակով՝ կը պաշտպանէ պետութեան տեսակէտը - նախ՝ Հալէպն ազատագրել:

Միւս կողմէն... ԱՄՆի գլխաւորած՝ դաշնակից ուժեր եւ քրտեր...

Երկրի հիւսիսը գտնուող եւ Իսիսի «մայրաքաղաքն» համարուող՝ Ռաքքա քաղաքի ազատագրումը, ԱՄՆի կողմէ հարկադրուած էր քրտերուն վրայ: Վերջինները, համարիա չկամի ընդառաջեցին սկզբնականօրէն, ապա, հազիւ Ռաքքայի հիւսիսէն 10 գիւղեր ձեռք ձգելով՝ մնացին տեղքայլ (դեռ ճամբայ ունէին 50 ՔՄ՝ նոր հասնելու համար քաղաքի մուտք): Քրտերը խանդավառուած չէին, եւ չեն՝ Ռաքքայով (զորս կը պահանջէ բազում զոհեր), քանի որ քրտերուն նախապատւութիւնը, որպէս կանոն՝ միշտ ալ եղած էր Հալէպի Հիւսիսը գտնուող. Աազազ եւ Մարէհ քաղաքները ձեռք ձգելուն, բացի այդ, եւ յատկապէ՛ս ներկայիս՝ Հալէպի հիւսիս-արեւելքէն անցնիլ Եփրատի արեւմտեան ափն ու ձեռք ձգել Ալ-Մունպէճ քաղաքը, ապա անցնիլ սրան հարաւ-արեւմուտքի Ալ-Պապ քաղաքի ազատագրման. ըստ «Սուրիոյ Ժողովրդավարական Ուժեր» քրտական-ջոկատի պաշտօնական բանբեր Թալալ Սլոյին. «Քրտերը ոչ մէկ շահ ունին Ռաքքան ազատագրելու մէջ, առաւել եւս՝ հոն քրտական միջավայր չի սպասեր մեզ, այլ՝ արաբական: Մեզ համար առաջնահերթ է հիմա նախ ազատագրել Ալ-Մունպէճը՝ կամրջելու համար սուրիական-Քուրտիստանի երկու բեկորներուն միջեւ (Քօ-Պանիի եւ Աֆրինի միջեւ,- Յ.Էօ.)», ինչը թրքական «կարմիր գիծ» է (Եփրատի արեւմտեան-ափին ոտք կոխելն իսկ), քանի որ քրտերը, եթէ սոյն «կամուրջ»ը իրականացնեն՝ կը յաջողին իրենց վերահսկողութեան տակ պահել, համարիա՝ ամբողջ Սուրիոյ հիւսիսային սահմանը - Թուրքիոյ հետ, փորձանք դառնալով վերջինի գլխին: Հետեւաբար Թուրքիոյ միակ ելքը դէպի Սուրիա կը մնայ. թրքական-Հաթայէն, Սուրիոյ՝ հիւսիս-արեւմուտք:

Քրտական պահանջին ի վերջոյ ընդառաջեցին ԱՄՆ եւ իր դաշնակից ուժերը՝ խախտելով թրքական «կարմիր գիծ»ը: Այժմ, Ռաքքայի փոխան՝ քրտական-մարտնչումները կը մղուին Ալ-Մունպէճի ուղղութեամբ - ԱՄՆ եւ իր դաշնակիցներու օդուժի օժանդակութեամբ, եւ յաջողած են մուտք գործել քաղաքէն ներս:

Օգտուելով պատեհ առիթէն, եւ մէկ դի թողած Հալէպի «հանգոյց»ը՝ գետնէն՝ պետական ուժերը, ռուսական օդուժով ընթացք տուին նախ Ռաքքա քաղաքի հարաւ-արեւմուտքը գտնուող, եւ Ռաքքա-նահանգին պատկանող՝ Ալ-Թապքա գիւղաքաղաքի ազատագրութեան գործողութիւններուն (Մեկնակէտ ունենալով՝ «Ասրիա» գիւղը, որմէ - 80 ՔՄ՝ մինչեւ Ալ-Թապքայի մուտքը), ապա Թապքայէն պիտի անցնին Ռաքքա քաղաքի ազատագրման (Թապքայէն - 50 ՔՄ՝ մինչեւ Ռաքքա – ընդհանուր՝ 130 ՔՄ ճանապարհ, ներառեալ՝ Ալ-Թապքա քաղաքի-ներքին մաքրագործումները, նոր կարելի է հասնիլ Ռաքքա քաղաքի մուտքը: Սոյն ճանապարհէն 60 ՔՄ հարթած է արդէն սուրիական բանակը եւ ոտք կոխած Ռաքքայի մարզային սահմաններէն ներս):

Թէ ինչո՞ւ պետութեան համար Հալէպը առաջնահերթութիւն է...

Գետնի վրայ, հակառակորդ՝ Ալ-Նուսրան (միեւնոյնն է՝ Ճէյշ Ալ-Ֆաթհը) 3 կողմէ շրջափակուած է Հալէպ մարզի մէջ՝ իր գիւղերով, բացի Թուրքիոյ բաց-սահմանը, եւ կը ստանան վերջինէն մարդուժ, զինամթերք: Պիտի ուշադրութեան արժանացնել, որ երբ խօսք կ'ընթանայ «Հալէպ»ի մասին, որպէս նահանգ. բնականաբար չի նշանակեր անպայմանօրէն միայն Հալէպ-քաղաքը, որտեղ կայ հայկական գաղութ, այլ՝ նաե՛ւ Հալէպի գիւղային ծաւալուն 4 բեկորները: Պետութիւնը կ'ուզէ ազատագրել ամբողջ նահանգը, նախ եւ առաջ հիմնովին խզելու համար Թուրքիոյ թաթը՝ Հալէպէն, եւ նաեւ Հալէպն ունի իր ռազմաքաղաքական իւրայատկութիւնը՝ երկրի մեծագոյն երկրորդ քաղաքն իր բնակչութեամբ, ինչպէս եւ երկրի տնտեսական-մայրաքաղաքն է (կամ՝ էր...), ինչ-որ բնականաբար իր մեծ եւ դրական ազդեցութիւն կ'ունենայ ժընեւեան բանակցութիւններուն վրայ:

Հալէպի գրաւուած շրջաններուն մէջ, ռազմական գերակայութիւնը կը պատկանի, միջազգային ընտանիքի կողմէ եւ միաձայնութեամբ, որպէս ահաբեկչական կազմակերպութիւն ճանաչուած՝ Ալ-Քաիտայի սուրիական ճիւղաւորում՝ Ալ-Նուսրային (վերջինն ե՛ւս, աւելի ուշ՝ ճանաչուած է, իբր ահաբեկչական): Հալէպի մնացեալ զինեալ փոքր-խմբաւորումները չունին Ալ-Նուսրայի՝ ո՛չ մարդուժը, ո՛չ ալ ռազմական հմտութիւնը: Թուրք-սէուտի-քաթարական «հնարամտութեամբ», Հալէպի մէջ հիմնուեցաւ «Ճէյշ Ալ-Ֆաթհ»ը, որն իսկութեան մէջ նոյնինքն Ալ-Նուսրան է գլխաւոր դերակատարն այստեղ, սակայն, այս անգամ վերջինին կցուած միւս փոքր-խմբաւորումները ե՛ւս, զորս ԱՄՆի համար, այսպէս կոչուած՝ չափաւոր-ընդդիմութեան զինեալներն են, որոնց դէմ պէտք չէ պայքարիլ, այլ՝ բանակցիլ:

Թէ ինչո՞ւ Ռուսաստան կը վարուի «համբերատար»՝ Հալէպի պարագային...

Մեզ յայտնի՝ ռուս-ամերիկեան հրադադարի պայմանաւորուածութիւնն այն էր, որ, որպէս ահաբեկչական ճանաչուած՝ թէ՛ Իսիս, եւ թէ՛ Ալ-Նուսրա, եւ թէ սրանց առնչակից բոլոր խմբաւորումները՝ ոչ միայն զերծ կը մնան հրադադարէն, այլ՝ հարկ է պայքարիլ եւ ոչնչացնել: Իսկ ռուս-ամերիկեան Հալէպի «հանգոյց»ը կը կայանայ հետեւեալին մէջ.
Ռուսերը կը պնդեն, թէ պէտք է «Ճէյշ Ալ-Ֆաթհ»ի բոլոր բաղադրիչներուն ահաբեկչական համարել, քանի որ առնչակից են ահաբեկչական Ալ-Նուսրային, իսկ ամերիկացիք՝ ժամանակ կը պահանջեն. «խզելու» համար չափաւոր-ընդդիմադիր զինեալներու կապը Ալ-Նուսրայէն:

Սոյն առաքելութեան համար՝ Ռուսաստանն ժամանակ ընծայեց Հալէպի զինեալներուն մինչեւ անցնող Մայիսի 25ը, ճշդելով զայն որպէս նոր «0 ժամ» ռմբակոծումներու վերսկսման, ապա՝ երկարաձգուեցաւ մինչեւ անցնող շաբթուայ վերջաւորութիւնը, ըստ Ս. Լաւրովին. «Զինեալ-ընդդիմադիրներուն տրուած ժամանակը բաւարար էր, որ անջատուէին ահաբեկիչներէն: Նրանք ովքեր անջատուած չեն՝ թող ինքզինքնին մեղադրեն»:

Գետնի վրայ ո՛չ մէկ փոփոխութիւն... Չափաւոր-ընդդիմութեան քաղաքական-դէմքերն անգամ, հրապարակաւ կը մերժեն նմանօրինակ բան, պատճառաբանելով, թէ. «զինեալ-խմբաւորումներն Ալ-Նուսրայէն տարանջատելը անտրամաբանական է, եւ գործնականօրէն՝ անհնար»:

Իր խորքին մէջ չափաւոր-ընդդիմութիւնը քաջ գիտէ, որ եթէ զիջի եւ հեռանայ Ալ-Նուսրայէն՝ կը կորսնցնէ գետնի վրայ, համարիա՝ իր ամբողջ զինեալ ներկայութիւնը, կշիռքը, եւ, հետեւաբար կը ստիպուի բանակցիլ թղթէ շերեփով միայն:

Նշենք, որ «Ճէյշ Ալ-Ֆաթհ»ի 4 հիմնական (եւ ոչ-միայն) բաղադրիչներն են. «Ահրար Ալ-Շամ», «Ֆէյլաք Ալ-Շամ», «Լիուաա Ալ-Հաք», գումարած՝ գլխաւոր դերակատար, ահաբեկչական «Ալ-Նուսրա»յին: Առաջին երեքը կը վայելէն թուրք-սէուտական հովանաւորութիւն, աջակցութիւն, իսկ վերջինը՝ թուրք-քաթարական:

Այն ինչ տեղի կունենայ Հալէպի մէջ, գետնի վրայ՝ վերջին օրերուն...

Պետական օդուժն ու հրետանին անխնայ կը ռմբակոծեն հակառակորդին հալէպեան բոլոր դիրքերը: Կան, որոշ-անպաշտօն տեղեկութիւններ, որ գետնի վրայ պետութիւնն իր դաշնակիցներուն հետ կուտակած է հսկայական-նոր, զօրախումբ ՝ ազատագրելու համար ամբողջ Հալէպը: Իսկ ռազմագէտ շրջանակներէ ներս, որոշակի շրջանի մը հակառակորդ դիրքերը օրերով արտակարգ-թափով ռմբակոծելը, ընդհանրապէս կը համարուի ջախջախման նախերգանք՝ գետնէն գրոհելու: Առաւել եւս, Մայիսի 3 (գիշեր) – 4 (լոյսին)՝ պետական ուժերը գետնեն արեշաւելով, յաջողած են՝ 10-15 դիրքեր ետ վերձնել հակառակորդի վերահսկողութենէն – հալէպեան Խան Թուման գիւղաքաղաքի ճանապարհին:

Թէ աւելի ի՞նչ կը սպասէ Հալէպին, յատկապէս, որ վերջ գտած է, ռուսական վերոյնշեալ երկարաձգուած-ժամկէտը, եւ ո՞րն է ռուսերու Ալ-Նուսրայի դէմ բարձրաձայնած բողոգի եւ զանազան ամբաստանութիւններու արդիւնքը (թէ վերջինը կը ձգտի պաշարել քաղաքը, եւ կը շարունակէ Թուրքիայէն ստանալ մարդուժ եւ զէնք... ու թէ պէտք է փակել թրքական սահմանէը)՝ ըստ Ս. Լաւրովին. «ռուս օդուժը ամէն կերպ պիտի օժանդակէ սուրիական բանակին, արգիլելու համար Հալէպի ահաբեկիչներուն, հողերու վրայ տիրելը»: Ինչպէս նաեւ. Այսօր՝ Յունիսի 6ին. Թեհրանի մէջ պիտի հանդիպէին՝ Սուրիոյ, Ռուսիոյ, եւ Պարսկաստանի պաշտպանութեան նախարարները՝ խորհրդակցելու համար Սուրիոյ մէջ ահաբեկչութեան դէմ պայքարի շրջագծէն ներս: Միւս կողմէն երկրի նախագահը, Սուրիոյ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստի ընթացքին, իր ունեցած ելոյթով հաստատեց, որ «Հալէպը պիտի դառնայ գերեզման, դահիճ-Էրտողանի բոլոր երազներուն»: Իր խորքին մէջ այս է հալէպցիին երազը, թէ ե՞րբ պիտի իրականանայ՝ օրերը ցոյց պիտի տան: Այն ինչ հաստատ է, որ հակառակորդը, գոնէ, եւ առնուազն, յետայսու նաե՛ւ՝ ռուս օդուժով եւս պիտի ջախջախուի:

Յարութ ԷՕՐՏԷԿԵԱՆ

Լրահոս
Գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավել հայ զինծառայող խոշտանգվել է ԱՄՆ-ն միակ երկիրն է այս պահին, որը կարող է ստիպել Ադրբեջանին դադարեցնել կրակը. Ֆրանկ Փալոն Երևանում նախատեսվում է նոր ավտոկայարան կառուցել Ռոբերտ Մենենդեսն առաջարկել է սահմանափակել F-16-երի վաճառքը Թուրքիային և դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին Կալիֆորնիայի նահանգապետը ստորագրել է ապրիլի 24-ը Ցեղասպանության օր սահմանելու օրինագիծը Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Դավիթ Բաբայան Հայաստանի փոխվարչապետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են Հայաստանի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքները Մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի. ՀՀ ՊՆ Ուկրաինան արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում. Զելենսկի ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան. ՊՆ Ադրբեջանական վերջին հարձակումից հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի Իրանի գլխավոր հյուպատոսությունը կնպաստի Սյունիքի ներուժի իրացմանը Որևէ ակնարկ կամ թաքնված ենթատեքստ փնտրել պետք չէ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի հայտարարության մասին Փելոսիի այցի մասին Մակեյի հայտարարության կապակցությամբ Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ. ԱԳՆ խոսնակ «Հույս ունեմ, որ կքայլեմ». Շուշիի մարտերի մասնակից Նորայր Ավագյան ՌԴ-ն շահագրգռված է հետագայում ևս Հայաստանի հետ զարգացնել փոխադարձ առևտուրը և ներդրումները. ՌԴ փոխվարչապետ Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գրասենյակում Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել Ժնևում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում ՀՀ Պաշտպանության նախարարությունը մինչև նոյեմբերի 22-ը կանցկացնի պլանային վարժական հավաքներ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Աշխարհը փլուզվում է. տարածաշրջանում չկա մի երկիր, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու. Նիկոլ Փաշինյան Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՀՀ ՊՆ Ոսկու և արծաթի գներն աճել են Հնդկաստանից բերվելիք «Պինակա» կայանները համապատասխանում են ռուսական «Ուրագան» համակարգին Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր. ԱԽ քարտուղար Խաղաղությունը չի կարող պարտադրվել. Տոյվո Կլաարն անդրադարձել է ադրբեջանական վերջին սադրանքին Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման Երևանի և 6 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Ժամը 18:00-ից սկսած Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետերի կիրառմամբ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Ուկրաինա ուղարկելու համար նախատեսված ԱՄՆ-ի և Եվրոպայի զենքի պաշարները սպառվում են Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա. Քոչարյան. տեսանյութ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկող և պատժամիջոցներ նախատեսող բանաձև է ներկայացվել նաև ԱՄՆ Սենատում ՈւՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը Տղերք, ուշադիր եղեք, դուք արդեն գիտեք, թե ինչ արձագանք են ստանում ռուսական ձախողումները հայ-ադրբեջանական սահմանում ՀՀ սահմանների վտանգված լինելը չի չեզոքացվելու «արանքը ճղելու» կամ «Աստված կտա»-ի միջոցով, զինված ուժերի մարտունակությունը սեղմ ժամկետում պետք է կտրուկ բարձրացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan