«Ժամանակ». Հռոմի պապի այցելությանը նախապատրաստվելու համար Գյումրիի բյուջեից գրեթե գումար չի ծախսվել
24/06/2016 09:23
Նմանատիպ
«Պապի այցելությանը նախապատրաստվող գյումրեցիները երեկ ասացին. «Սա պատմական իրադարձություն է, պռազնիկի պես բան է, որ Հռոմի պապն այցելելու է Գյումրի»:
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցինք՝ որքա՞ն գումար է ծախսվել քաղաքի բյուջեից՝ նախապատրաստական աշխատանքների համար:
«Քաղաքի բյուջեից ոչ մի բան չի ծախսվել, ընդամները հրավառություն ենք անելու, դրա վրա ենք գումար ծախսելու և ինչ-որ փոքր ատրիբուտների վրա: Բեմը և մնացած տեխնիկան ու աշխատանքներն իրականացվում են կաթոլիկ եկեղեցու ֆինանսավորմամբ: Մենք էլ քաղաքն ենք մաքրել»,-ասաց Գյումրի քաղաքապետը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում