Հասմիկ Պապյանն ու Տիգրան Մանսուրյանը հանդիպել են Հռոմի պապին
25/06/2016 12:45
Նմանատիպ
Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ու կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հանդիպել ու զրուցել են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել երգչուհին ու տեղադրել լուսանկար: «Աննկարագրելի զգացողություն է, երբ հայրենի հողի վրա ոտք դնելուց երեք ժամ հետո արժանանում ես այսօրինակ երջանկության: Աղոթքներդ առ Աստված, ի խաղաղություն և բարօրություն իմ տառապած ժողովրդի, մեծ մարդ և իրական քրիստոնյա»,-գրել է Հասմիկ Պապյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում