AM | RU
USD
EUR
RUB

Նախընտրական քարոզարշավից առաջ Վրաստանի իշխանությունները կանգնած են լուրջ փորձությունների առաջ

 

Օրերս Լյուքսեմբուրգում կայացավ Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների համաժողովը, որի ժամանակ պարզ դարձավ, որ ԵՄ-ն դեռևս չի շտապում Շենգենյան գոտու ազատ մուտքի իրավունք շնորհել Վրաստանի քաղաքացիներին: Հատկանշական է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ Վրաստանը միանգամայն պատրաստ է և արժանի է վիզային ռեժիմի չեղարկմանը, սակայն ամեն անգամ հետձգվում է:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին համաժողովից հետո հայտարարեց, որ. «Եվրամիության անդամ բոլոր պետությունները միանշանակորեն ընդունում են, որ Վրաստանը աներևակայելի լավ աշխատատանք է կատարել և այդ երկիրն արժանի է, որպեսզի գործադրված ջանքերը շուտափույթ կերպով գնահատվեն», - հավելելով, որ այժմ ամեն ինչ կախված է Եվրամիության նախագահող պետության` Նիդերլանդների դիրքորոշումից․ արդյո՞ք այն կառաջարկի վրացական թեման ընդգրկել ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեի՝ COREPER-ի հաջորդ նիստի օրակարգում, թե՞ ոչ:

Վրաստանում հոկտեմբերի 18-ին սպասվում են խորհրդարանական ընտրություններ և, բնականաբար, վիզային ռեժիմի չեղարկումը կամ այդ հարցում տապալումը վճռորոշ ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների ելքի վրա: Եթե Եվրամիության պաշտոնյաները փաստում են, որ Վրաստանը բավարարում է բոլոր չափանիշներին, սակայն դեռևս երկմtում են վիզայի տրամադրման հարցում, նշանակում է որ ոչ միայն արտաքին անբարենպաստ հանգամանքներ կան, այլ նաև ներքին քաղաքականության վրա ազդելու ձգտումներ:

Ըստ Համաշխարհային Բանկի «Doing Business» 2016-ի՝ բիզնեսի վարման ցուցանիշով Վրաստանն աշխարհի 189 տնտեսությունների շարքում 24-րդն է: Ընդ որում, բիզնեսի գրանցման հարցում Վրաստանն աշխարհում 6-րդն է, սեփականության գրանցման առումով` 3-րդը, վարկի ստացման առումով` 7-րդը, շինարարության համար թույլտվություն ստանալու առումով` 11-րդը, պայմանագրերի կատարումն ապահովելու առումով` 13-րդը, մինորիտար սեփականատերերի շահերի պաշտպանության առումով` 20-րդը : «Transparency International» կազմակերպության տվյալներով, Վրաստանn աշխարհի 168 երկրների շարքում կոռուպցիայի մակարդակով զբաղեցնում է 48-րդ տեղը, որը գերազանցում է նույնիսկ ԵՄ-ի անդամ որոշ երկրների ցուցանիշը: Չնայած Վրաստանի արձանագրած նման հաջողություններին, ԵՄ-ն զգուշանում է Վրաստանի քաղաքացիների առջև դռները բացելուց:

Վրաստանում այս հանգամանքը պայմանավորում են արտաքին անբարենպաստ գործոններով: Նշվում է,  քանի որ ներկա պահին քննարկվում է նաև Թուրքիայի և Ուկրաինայի, Կոսովոյի քաղաքացիներին ևս ազատ վիզային ռեժիմ տալու հարցը, և ԵՄ-ն դեռևս պատրաստ չէ այդ քայլին` հետաձգելով նաև Վրաստանի հարցը:Մյուս կողմից դիտարկենք հարցը Վրաստանի ներքաղաքական զարգացումների տեսանկյունից: Ընդամենը ամիսներ անց Վրաստանի խորհրդարանական ընտրություններն են , որտեղ իշխող «Վրացական երազանքը» ձգտում է պահպանել իր դիրքերը, ուստի պատահական չէ, որ վարչապետ Կվիրիկաշվիլին, հունիսի կեսերին պաշտոնական այց կատարեց Գերմանիա, որը գործընթացը խոչընդոտող հիմնական երկրներից է:
Գերմանիան խոստանում է աջակցել Վրաստանին վիզայի ազատականացման հարցում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլին ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

«Գերմանիան դեմ չի հանդես գալու Եվրահանձնաժողովի որոշմանը։ Մենք նույնիսկ կողմ ենք, որ խորհրդակցությունները Եվրամիությունում տեղի ունենան հնարավորինս շուտ», - մասնավորապես ասել է Մերկելը։ Վրացական ընդդիմությունը վարչապետի կատարած այցը ձախողված համարեց, և ինչպես ժամանակը ցույց տվեց, այս հայտարարությունից ընդամենը օրեր անց կրկին տեղաշարժ չարձանագրվեց նշված հարցում: Եթե վրացական ներկայիս իշխանություններն իսկապես վայելում են ԵՄ-ի վստահությունն ու հովանավորությունն, ապա ընտրությունների նախաշեմին այդ կարևոր քայլը կկենսագործվի:

Վրաստանի հետ ստեղծված իրավիճակով պայմանավորված` ԵՄ անդամ երկրները բաժանվել են երկու բանակի: Ի տարբերություն Գերմանիայի կոշտ դիրքորոշման, ԵՄ-ի հակառուսական ճամբարը, մերձբալթյան երկրների գլխավորությամբ, շտապում են նեցուկ լինել Վրաստանին: Եթե նրանց այդ ջանքերը հաջողվի, ապա Վրաստանին վիզա տրամադրելու հարցը կմտնի ԵՄ-ի սեպտեմբերյան օրակարգ:Հիշեցնենք, որ Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմ հաստատատելու որոշումը Եվրահանձնաժողովը կայացրել էր դեռևս նախորդ տարի դեկտեմբերին, սակայն փուլային քննարկումները դեռևս անօգուտ են:

Այսպիսով, նախընտրական քարոզարշավից առաջ Վրաստանի իշխանությունները կանգնած են լուրջ փորձությունների առաջ: Վրացական հասարակությունը բավականին անկանխատեսելի է, և այդ համաձայնագրի ուշացումը կարող է իր խորը հետքը թողել ընտրությունների վերջնարդյունքի վրա: Նախորդ ընտրություններից առաջ, երբ Սաակաշվիլին հսկայական բարեփոխումներ էր կատարել և երկիրը դրել եվրոպական անիվների վրա մեկ վիդեո սկանդալը կարողացավ չեզոքացնել նրա ջանքերը և պարտության մատնել նրա կուսակցությանը: Այս իշխանությունների հիմնական խաղաքարտը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն ու կենսագործումն է, որի հիմքերը դրել է հենց Սաակաշվիլին և նրա հիմնած կուսակցությունը: Սակայն նույնիսկ այդ խաղաքարտը չի փրկի Վրացական երազանքին հասնելու ընտրություններում հաղթելու բաղձանքին, եթե մինչ այդ Եվրահանձնաժողովը չչեղարկի վիզան: Վրացական իշխանություններին թեժ ու ծանրաբեռնված ամառ է սպասվում:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Լրահոս
«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը Մոսկովյան դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա Զոհրաբ Մնացականյանը կվկայի Հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը Գաղտնի ու թաքուն Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan