Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԻԻՀ Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի գլխավորած պատվիրակությանը

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԻԻՀ Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 13-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սարաջիի գլխավորած պատվիրակությանը:

Արփինե Հովհանիսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը Իրանի հետ ունի բարձր մակարդակի բարեկամական հարաբերություններ, և որ երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցությունը թևակոխել է խորացման ու զարգացման նոր փուլ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԻԻՀ Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սարաջին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել այս տարվա մայիսին Հայաստան կատարած այցի ժամանակ Իրանի արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադի՝ Արփինե Հովհաննիսյանին ուղղված հրավերը՝ փոխադարձ այցով Իրանում գտնվելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանակմանն ու իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում