Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, որոշ շրջաններում հնարավոր է անձրև ու ամպրոպ

Հայաստանի շրջանների մեծ մասում հուլիսի 25-ին, 28-29-ին, ինչպես նաև 26-27-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ արագություն:

Ընդհանուր առմամբ, հուլիսի 25-29-ը քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ու Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի մարզի նախալեռներում կկազմի 32-35 աստիճան տաքություն:

Երևանում հուլիսի 25-29-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում մինչև 15-17 մ/վրկ արագություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում