ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահներն օգոստոսի 8-ին Բաքվում կքննարկեն համագործակցության հարցեր
Նմանատիպ
Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին եւ Իլհամ Ալիեւը օգոստոսի 8-ին Բաքվում կքննարկեն կապերի կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության հարցեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Սպասվում է, որ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին եւ Իլհամ Ալիեւը կքննարկեն տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության հրատապ հարցերը, պրակտիկ համագործակցության կարգավորման հեռանկարները, մասնավորապես, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում»,- հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշել են ՌԴ նախագահի վարչակազմում, նման ձեւաչափով հանդիպումը կդառնա առաջինը:
«Բաքվում գտնվելու ընթացքում պլանավորված են նաեւ Ռուսաստանի նախագահի առանձին երկկողմ բանակցությունները Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հետ»,-հավելել են մամուլի ծառայությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում