AM | RU
USD
EUR
RUB

Նախագահի անձնական լուսանկարչի «Պատմություններ ճանապարհից» ցուցահանդեսը հանրայնացնում է նաև բացառիկը

 

ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը «Պատմություններ ճանապարհից» խորագրով իր առաջին ցուցահանդեսով հանդիսատեսի դատին է ներկայացրել արդեն հրապարակված ու բացառիկ լուսանկարներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` շուրջ 40 լուսանկարներում կարելի է տեսնել ՀՀ նախագահին, համաշխարհային դեմքերին ու սովորական մարդկանց՝ կուլիսներից ներս ու դուրս:

Դավիթ Հակոբյանը լուսանկարչությամբ զբաղվում է 2002-ից: 2007-ից աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում, որպես ֆոտոլրագրող: 2010-ից ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչն է: Ստեղծման օրվանից PAN Photo-ի թիմի անդամ է:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ, Դավիթ Հակոբյանի գործընկերներն ու հարազատները:

Օրվա հերոսի` Դավիթ Հակոբյանի խոսքով` յուրաքանչյուր լուսանկարչի երազանքն է ունենալ անձնական ցուցահանդես, ինչն իրեն այս փուլում հաջողվեց: «Լուսանկարներ կան` 2004 թվականից սկսած մինչև վերջին օրերը: Կան լուսանկարներ, որոնք հրապարակվել էին ու կան այնպիսինները, որ առաջին անգամ են հրապարակվում: Բոլորը հիշողություններ են ու պատմություններ ճանապարհներից, քանի որ աշխատանքի բերումով շատ ենք ճանապարհորդում»,- ասաց արդեն 6 տարի ՀՀ նախագահի լուսանկարչի դերը ստանձնած Դավիթ Հակոբյանը: Հարցին ի պատասխան, թե որ լուսանկարն է հատկապես տպա վորիչ իր համար` նա նշեց. «Այդպիսի նկարները շատ են, բայց երևի թե ամենաշատը այն մեկը, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանը Հորդանան գետում է, ուր Հիսուս Քրիստոսը կնքվել է: Լուսանկար (խմբ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հորդանան գետում 30.10. 2014), որը հրապարակված չի եղել, այսօր առաջին անգամ է ցուցադրվում: Կամ Ճապոնիայի կայսեր լուսանկարն է շատ տպավորիչ»,- նշեց լուսանկարիչը:

Դավիթ Հակոբյանը նկատեց` երբեմն լինում են առիթներ, երբ զսպում է էմոցիաներն ու որսում պատմական պահը: Վերջին այդպիսի դեպքը Արթուր Ալեքսանյանի` Օլիմպիական չեմպիոն դառնալն էր: «Չգիտեի` ուրախանայի, թե լուսանկարեի, բայց ընտրեցի նկարելը: Ու ստացվեց կադրը, որում նախագահը ձեռքերը վեր ուրախանում է»:

Դավիթ Հակոբյանի տեղեկացմամբ` նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ է ցուցահանդեսից, տեսել է լուսանկարներն ու դրական արտահայտվել:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Դավիթի նկարներն իրեն միշտ գրավել են ու անգամ իր աշխատասենյակում նախագահի պաշտոնական լուսանկարի փոխարեն կախված է Դավիթ Հակոբյանի հեղինակած նկարը, որտեղ Սերժ Սարգսյանը Կրեմլի պալատում է (լուսանկարն այս վերտառությամբ է` ՀՀ նախագահը Կրեմլի պալատում 21.12.2011): «Նայելով այս լուսանկարներին` մենք տեսնում ենք ամենատարբեր քաղաքական գործիչների բնավորությունը, դիրքորոշումը, իրոք հիշում ենք այն պահերը, որ այդ լուսանկարներն արվել են: Հիշում ենք դրանց հետ կապված հանդիպումները, բանակցությունները: Շնորհակալ ենք Դավիթին իրոք շատ հրաշալի ցուցահանդեսի համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

ՀՀ նախագահի նախկին անձնական լուսանկարիչ Մարտին Շահբազյանի խոսքով` ինքն այնքան ուրախ է, որ կարծես իր ցուցահանդեսը լինի: Մարտին Շահբազյանին հաճելիորեն զարմացրել է Դավիթ Հակոբյանի համարձակությունն այդ տարիքում նման ցուցահանես ունենալու: «Ես իր տարիքում ռիսկ չեմ արել ցուցահանդես ունենալ: Ապրի ինքը, որ գնացել է այդ ռիսկին ու բացել այս ցուցահանդեսը»,- նշեց ավագ լուսանկարիչը: Նա նկատեց, որ թեև լուսանկարչական տեխնիկային տիրապետողների թիվը շատացել է, բայց կարևորը ստեծագործական հետաքրքիր միտք ցուցաբերելն է, որը Դավիթի մոտ ստացվում է: «Նա շատ շուտ կարողացավ ընկալել ու մտնել շատ բարձր դասի լուսանկարիչների շարքը»,-հավելեց նա:

Անդրադառնալով հարցին, թե որ լուսանկարն է նրան ամենաշատը դուր եկել` Մարտին Շահբազյանը ցույց տվեց իր թիկունքում կախված ցուցանմուշը` «Արարատ լեռը` հայ-ադրբեջանական սահմանագծից 31.12.2014» անվանումով: «Սա է ամենալավ նկարը, այն է, որ ես եմ ուզում: Սա պիտի աչք ունենաս, որ նկարես: Պիտի պաշտոնականը մի կողմ թողնես ու շուռ գաս այս գեղեցկությունը նկարելու: Քանի որ ամեն մարդ չի լինում այդ վայրում: Մարդը հավանում է այն, ինչ ինքն անձամբ չի տեսնում: Մարդը բարձունքից նկարները սիրում է, քանի որ այդ կետից ինքը դա չի տեսել: Պետք է գտնես ճիշտ ռակ ուրսը»,- ավելացրեց Մարտին Շահբազյանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ ուրախ է, որ երիտասարդ լուսանկարչին տրվել է հնարավորություն ցուցադրել իր լուսանկարները, որոնք արվեստի գործեր են: «Նայելով յուրաքանչյուր լուսանկարի, պարզ երևում է, որ այն արվեստ է, փաստավավերագրում չէ: Իսկ արվեստի մեջ որքան շատ մարդ ներգրավված լինի, մեր կյանքն ու ապագան էլ ավելի լավը կլինի»,- հավելեց մշակույթի նախարարը: Նրա խոսքով` Դավիթ Հակոբյանի նկարներից երևում է մարդը` իր զգացմունքներով, լինի պաշտոնյա, թե հասարակ մարդ:

Ցուցահանդեսը բացվել է ՀՀ նկարիչների միությունում, այն կգործի օգոստոսի 29-30-ին:

Լրահոս
Զելենսկու կուսակցությունը նոր Ռադայում կարող է 237 տեղ ստանալ Օդի ջերմաստիճանը կնվազի Պաշտպանության նախարար. Ռազմական անակնկալներ են լինելու Արցախի նախագահը նշանակումներ է կատարել Ռուսական ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները մինչև հաջորդ տարվա սկիզբը կլինեն Հայաստանում Հավատացած ենք, որ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ԵՄ դեսպան Սպասվում է հրդեհավտանգ եղանակ Մարտական դիրքում հայտնաբերվել է շարքային զինծառայողի դին Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյան Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan