Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում այցելուների համար բաց կլինեն մի շարք պատմամշակութային հուշարձան շենքեր
Նմանատիպ
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում՝ ս. թ. սեպտեմբերի 24-25-ը, այցելուների համար բաց կլինեն մի շարք պատմամշակութային հուշարձան շենքեր՝ ՀՀ Ազգային ժողովի շենքը, Երևանի կոնյակի գործարանը, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Աստղադիտարանի գլխավոր մասնաշենքը, Ազգային գրադարանի գլխավոր մաս նաշենքը, որոնք սովորական օրերին փակ են զանգվածային հաճախումների համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Նախնական գրանցման համար զանգահարել ՀՀ մշակույթի նախարարություն՝ հետևյալ հեռախոսահամարներով.
(011) 52 39 33, (011) 51 63 10:
Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ս. թ. սեպտեմբերի 12-ը:
Սեպտեմբերի 24-25-ն այցելությունների համար բաց պատմամշակութային հուշարձան շենքերն են.
ՀՀ Ազգային ժողովի շենք
Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 19
Ճարտարապետ՝ Մ. Գրիգորյան, 1949-1950 թթ.
Սեպտեմբերի 23-ին` ժամը 15:00-ին
Երևանի կոնյակի գործարան (18 տարեկանից բարձր, առանց համտեսի)
Երևան, Իսակովի փող. 2
Ճարտարապետներ՝ Հ. Մարգարյան, Բ. Արզումանյան, 1944 թ.
Սեպտեմբերի 24-25-ին` ժամը 11:00-ին և 12:00-ին
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ (18 տարեկանից բարձր, առանց համտեսի)
Երևան, Ծովակալ Իսակովի պող., 9 շենք
19-րդ դ. վերջ-20-րդ դ.
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական
թատրոն
Երևան, Թումանյան փող. 36
Ճարտարապետ՝ Ա. Թամանյան, 1940 թ.
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին, 11:00-ին, 15:00-ին
Աստղադիտարանի գլխավոր մասնաշենք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Բյուրական
Ճարտարապետ՝ Ս. Սաֆարյան, 1950-1953 թթ.
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10:30-ին, 11:15-ին, 12:00-ին, 12:45-ին, 13:30-ին, 14:15-ին, 15:00-ին, 15:45-ին, 16:30-ին
Ազգային գրադարանի գլխավոր մասնաշենք
Երևան, Տերյան փող. 72
Ճարտարապետ՝ Ա. Թամանյան, 1928-40 թթ.
Սեպտեմբերի 24-25-ին՝ ժամը 11:00-ին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում