Նոյեմբերից Վրաստանում սկսելու են գործել օդային տաքսիներ

Նոյեմբերից Վրաստանում սկսելու են գործել օդային տաքսիներ: Ներկայում ,Adjara Groupե ընկերությունն սպասում Է թռիչքների թույլատրագիր ստանալուն եւ, ինչպես ենթադրվում Է, նոյեմբերի 15-ին օդաչուները կսկսեն կատարել առաջին չվերթերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, հայտնել Է ,Adjar a Groupե-ի գլխավոր տնօրեն Վալերի Չխեիձեն:

Մարկետինգի եւ բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Օտո Բերիշվիլին բացատրել Է, որ ներկա փուլում ընկերությունը երթուղիների սխեմաներն Է մշակում եւ որոշում Է գնային քաղաքականության ուղղությունը:

Ինքնաթիռները, որոնք տնօրինում Է ընկերությունը, ձեռք են բերվել ԱՄՆ-ում:

Դրանք ութտեղանոց Beechcraft ինքնաթիռներն են, որոնք արտադրվել են ամերիկյան «Beech Aircraft» ֆիրմայի կողմից, որը թողարկում Է քաղաքացիական եւ ռազմական ավիատեխնիկա: Անհրաժեշտության դեպքում ընկերությունը մտադիր Է ձեռք բերել եւս մի քանի նման ինքնաթիռներ, հայտնել Է Բերիշվիլին:Նրա խոսքով՝ Վրաստանում նման ծառայությունների պահանջարկ կա: Ուստի ընկերությունը հույս ունի, որ օդային տաքսիների պահանջարկը ժամանակի հետ կմեծանա: Ինչպես հայտնել Է Բերիշվիլին, «Ավիատոր» բրենդի ներքո օդային տաքսիները չվերթեր կկատարեն Կազբեգի, Բաթում, Սվանեթի տարածաշրջան եւ Վրաստանի այլ անկյուններ, որտեղ հարթակներ են պատրաստված ինքնաթիռների վայրԷջքի համար:

Թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով Adjara Group-ն աշխատում Է նաեւ ամբողջ երկրում օդակայանների ցանցի զարգացման վրա:

Ավիատաքսիներով թռիչքները չարտերային եւ առեւտրային ավիափոխադրումներից տարբերվում են գրանցման ձանձրալի ընթացակարգերի եւ մեկնման հետ կապված տեւական սպասումների բացակայությամբ: Ուղեւորները կարող են ժամանել թռիչքից 10-15 րոպե առաջ եւ անցնել գրանցման ու մաքսային ձեւակերպումների կրճատված ընթացակարգ: Դա թույլ Է տալիս զգալիորեն տնտեսել ճանապարհի ժամանակը:

Նման փոխադրումների ժամանակ, որպես կանոն, չկան ո՛չ խոհանոցներ, ոչ բորտուղեկցորդներ, ոչ զուգարաններ: Ավիատաքսիների ծառայություններին հաճախակի դիմում են տուրիստական ընկերությունները՝ զբոսաշրջիկներին հեռավոր անկյուններ հասցնելու համար կամ թռչնի թռիչքի բարձրությունից տեսարժան վայրերը ցուցադրելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում