«Հակաանկախական ուժերի հետ Անկախություն նշելու ցանկություն չունեն» (տեսանյութ)
Նմանատիպ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու Անկախության 25-ամյակին նվիրված պետական միջոցառումներին. ամեն տարվա պես իրենք առանձին են նշելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Ես, մեր կուսակցության պատգամավորները հրավիրված ենք, բայց չենք մասնակցելու: Տեր-Պետրոսյանը ևս չի մասնակցելու: Մենք հակաանկախական, անկախությանը դեմ քաղաքական ուժերի հետ Անկախություն նշելու ցանկություն չունենք: Մենք միշտ նշել ենք առանձին, դարձյալ կնշենք առանձին, և սա այն քաղաքական ուժերի ու անձերի հետ, որոնք ներդրում են ունեն մեր Անկախության համար, պայքարել են հանուն դրա: Իսկ այս իշխանություններն Անկախությունը ծվատող, ոչնչացնող, մեր երկրի ինքնուրույնությունը մսխող քաղաքական ուժ է»,-ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն օրերս կայացած նիստում առաջարկել էր կոչով դիմել երեք նախագահներին՝ Անկախության օրը միասին անցկացնելու համար: Ի դեպ, ինչպես հայտնի է մամուլից, ՀՀ երկրորդ նախագահն էլ այդ օրը Հայաստանում չի լինելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում