Գյումրիում սպանել են քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդուն

Գյումրիում հայտնաբերվել է ավագանու ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Վարդևան Գրիգորյանի որդու դին:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք նման ահազանգ ստացել ենք: Այս պահին ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում են, մանրամասները ճշտվում են»,- հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում