Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Թուրքիայում վաճառել է իր բաժնետոմսերը

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը Թուրքիայում վաճառել է իր բաժնետոմսերը

Ադրբեջանի պետական նավթային ընկերության մասնաճյուղը` SOCAR Türkiye Enerji-ն Թուրքիայի Փեթքիմ նավթաքիմիական հոլդինգում ունեցած բաժնետոմսերի 1,67 տոկոսը վաճառել է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Այս գործարքով SOCAR Türkiye Enerji-ի բաժնեմասերը 56,32 տոկոսից դարձել են 54,65 տոկոս:

Ընթացիկ ամսվա սկզբին SOCAR-ը բաժանմունքների վերակազմավորման գործընթացի շրջանակներում փակել էր Վիեննայում տեղակայված իր պաշտոնական ներկայացուցչությունը: SOCAR-ը նման քայլի է դիմել 2016 թվականին ընկերության ծախսերը պակասեցնելու նպատակով:

2016 թվականի հունվարից սկսած SOCAR-ը անցյալ տարվա համեմատ զգալիորեն կրճատել է նավթի արդյունահանման ծավալները, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում