AM | RU
USD
EUR
RUB

Չնայած ՍԴՀԿ-«Լուսավոր Հայաստան» բանակցության ձախողմանը, կուզեի քաղաքապետ դառնար Քրիստ Մարուքյանը (տեսանյութ)

 

Այսօր հերթական անգամ իրենց ընդդիմություն հռչակած ուժերը  մինչև վերջ չդիմացան գայթակղությանը և դրժեցին նախապես տված խոստումը: Արդյունքում՝ փակ գաղտնի քվեարկությամբ Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը, մասնավորապես՝ ՀՀԿ-ի թեկնածուն ստացավ 19 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանը, որին աջակցում էին  նաև ԲՀԿ և «Հայկակակն վերածնունդ» կուսակցությունների ընտրացուցակով ավագանի ընտրված անձինք, ստացավ 14 ձայն, թեպետ սպասվում էր 18-ը: Times.am -ի հետ զրույցում ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն ակնարկեց՝ ԲՀԿ-ն և ռեբրենդինգ եղած ՕԵԿ-ը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն  իրենց գործունեության ընթացքում պարբերաբար ցույց են տվել, որ ընտրողին հանգիստ կարող են խաբել և անցնել այս դաշտից այն դաշտը:

-Վանաձորում տեղի ունեցածը քաղաքական առաջադեմ հասարակության համար ոչ մի դեպքում չի կարող  ընկալելի լինել. երեկ  հուշագիր ստորագրեցին, իսկ այսօր պարզ դարձավ, որ դրա ուժը զրոյական է և ոչ մի տեղ չի տանում: ՀՀԿ-ն ի՞նչ մեթոդներով կարողացավ այդ մարդկանց ձայները վերցնել՝ մեր երկրում ընդունված քաղաքական տեխնոլոգիաներից գոնե մեկով: Զուտ քաղաքական մշակույթի տեսանկյունից սա դատապարտելի է, բայց հիշենք, որ խոսքը վերաբերում է ԲՀԿ-ին և  ռեբրենդինգ եղած ՕԵԿ-ին՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանը: Սրանք այն քաղաքական կազմակերպություններն են, որոնք իրենց գործունեության ընթացքում պարբերաբար ցույց են տվել, որ ընտրողին հանգիստ կարող են խաբել, անցնել այս դաշտից այն դաշտը, զբաղվել պոպուլիզմով, և այս տրամաբանության մեջ ստացան «Լուսավոր Հայաստանի» գործընկերները ստացան այն, ինչ ստացան: Ի դեպ, մենք նույնպես «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն աջակցում էինք նախքան ցուցակների հրապարակումը. Էդմոն Մարուքյանի նախաձեռնությամբ պայմանավորվածություն կար, որ մեր թեկնածուն իրենց ավագանու ցանկում պիտի լինի, իսկ դրա դիմաց ունենալու էինք որոշակի համագործակցություն: Խոսքը քաղաքական համագործակցության մասին է: Բայց ցուցակների հրապարակումից 3 օր առաջ ինչ-որ բան այնպես չստացվեց, չհասկացվածություն եղավ թեկնածուների միջև, ըստ այդմ՝ բանակցությունները ձախողվեցին և տեխնիկապես հնարավոր չեղավ, որ մենք մեր ցանկն առաջադրենք: Բայց անկախ մեր և «Լուսավոր Հայաստան» կուսակցության միջև տեղի ունեցածից՝   շատ կուզեի, որ իրենց թեկնածուն լիներ Վանաձորի քաղաքպետ. առաջին՝ զուտ նոր քաղաքական մշակույթի տեսանկյունից, երկրորդ՝ գոնե Վանաձորում Հանրապետականը չհաղթեր: 

-«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չգիտե՞ր ինչի է գնում, ում հետ է գործարքի մեջ մտնում: 

-Մարուքյան Էդմոնը փորձառու տղա է, փորձառու քաղաքական գործիչ, կարծում եմ ինքը շատ լավ հասկանում էր, թե ուր է գնում: Այնուամենայնիվ, գոյություն ունի ռեալ քաղաքական իրավիճակ, որից փորձեցին օգտվել ինչ-որ կերպ: Բայց եղավ այն, ինչը պիտի լիներ: Մեր նման քաղաքական մշակույթ ունեցող երկրներում  նման անակնկալներ պարբերաբար լինելու են,  որովհետև չկա գաղափարական թրծվածություն, երկրորդ՝ ԲՀԿ-ն կամ  ռեբրենդինգ եղած ՕԵԿ-ը ՀՀԿ-ից ոչնչով չեն տարբերվում. մեթոդոլոգիան նույնն է՝ մեկը ջեմ է բաժանում, մյուսը՝ փող: Ինչ վերաբերում է Գյումրուն, որտեղ ավագանու անդրանիկ նիստում քաղաքապետ վերընտրվեց Սամվել Բալասանյանը, ես շատ գյումրեցիների գիտեմ, որոնք Բալասանյանի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն՝ հաշվի առնելով նախկին դառը փորձը: Ամեն դեպքում, այդ ընտրական բոնուսը գործել է: Սակայն ի տարբերություն Վանաձորի՝ Բալասանյանենք շատ ձայն էին հավաքել՝ 40+1: Քաղաքապետի ընտրությունը, ամեն դեպքում, անձի ընտրություն է: 

-Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն  ինչպես դուրս եկավ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու փորձությունից:

-Մոտ մեկ տասնյակ համայնքում թեկնածություն էինք դրել: Օրինակ՝  Արտաշատի մի շարք գյուղերում, որտեղ մի քանի տեղում բավական ձայներ հավաքեցինք: Ավելին, Այգեզարդում 2 թեկնածու ունեինք, որից մեկը հաղթեց, մյուսը՝ ոչ: Խոսքն ավագանու մասին է: Արթիկում պաշտպանում էինք Մխիթար Վարագյանին, որն անկախ կուսակցական պատկանելությունից պատշաճ մարդ է և ուրախ եմ, որ հաղթեց:  Էջմիածնում Հնչակյան կուսակցությունն առաջադրել էր  քաղաքի «Վանիկ» մասնաճյուղի ատենապետ Հովհաննես Տերտերյանին, որն էլի բավական ձայն էր հավաքել, Կապանի ավագանու ընտրություններում Արման Հովհաննիսյանը՝ նույնպես (Աղասի մասնաճյուղ): Կապանում պայքարը շատ թեժ էր և բացի գումարից դեր խաղացին նաև բենզինի, գազի կտրոնները: Չնայած դրան այստեղ ՍԴՀԿ թեկնածու Արման Հովհաննիսյանը 300 ձայն ունեցավ՝ հաղթելու համար մի քանի ձայն չհերիքեց: 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ սա մեզ համար ուժերի փորձություն էր, ինչից մենք հետևություններ արեցինք: Վերջին տասը տարում սա ՍԴՀԿ-ի՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցության առաջին փորձն էր: Կրկնում եմ՝ մրցակցությունը թեժ էր. մենք մրցում էինք փողի և պոպուլիզմի հետ: Իհարկե, պոպուլիզմով զբաղվողներն ադեկվատ պատասխան ստացան՝ ջախջախվելով կարևոր տեղերում:

-Հանրագումարի բերելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները,  նախընտրական և ընտրական ի՞նչ պատկեր ենք ունենալու 2017-ին: Անկախ ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի ցույց տված արդյունքից, կան կարծիքներ, որ միևնույն է՝ իշխանության դիրքերը թույլ են: 

-Տասը տարի առաջվա  ընտրությունը չի, չկա համատարած ծեծ ու ջարդ, թեպետ եթե այլ բան չմնա իշխանություններին՝ կծեծեն: Ինչևէ, դինամիկան ցույց է տալիս, որ ընտրագործընթացը վերահսկելի է դառնում տեղամասում, իսկ տեղամասից դուրս   հին տեխնոլոգիաները դեռ գործում են՝  գումար, ազգակցական կապ: Մենք կարող ենք որպես ընդդիմություն տեղամասում ընտրական գործընթացը հսկել, ինչն արել ենք. ոչ մի ավել թերթիկ չի եղել, մի դեպք է նկատվել, որը կանխվել է: Բայց քաղաքացիներն եկել են և ընտրել ՀՀԿ-ին: Այսինքն՝ քաղաքական գործիքակազմը բացակայում է: 

-Քաղաքական մշակույթի բացակայության պայմաններում ՀՀ-ում կառավարման խորհրդարանական համակարգն աշխատելու՞ է:

-Չկա քաղաքական մշակույթ, գործիքակազմ, ինչը բերեց նրան, որ  զենքով խոսեցին՝ զինված խումբը գրավեց ՊՊԾ գունդը, իսկ այս հանցագործությանը հասարակության մի մասն աջակցեց: Պատային վիճակում ենք. բոլորը դժհոհ են այսօրվա վիճակից, բայց քվեն ուղղում են դրա պահպանմանը: Ըստ այդմ՝ իշխանափոխության մասին խոսել հնարավոր չէ, իսկ խորհրդարանական ընտրություններին փորձ է արվելու ԱԺ բերել ՀՀ քաղաքական դաշտի ողջ ներկապնակը՝ ով քիչ թե շատ ազդեցություն ունի: Հուսով ենք կլինի ծրագրային բախում:

-Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ՊՊԾ գնդի գրավումից հետո նկատեց, որ իշխանություններին դժվար օրեր են սպասվում՝ Շևարդնաձեն 2002-ից հետո: Սա հաշվի առնելով հանրության արձագանքը «Սասնա ծռերի» գործողություններին, նրանց հերոսացմանը:

-Հասարակության շրջանում դժգոհության մակարդակը բարձր է, բայց գունավոր հեղափոխության տեխնոլոգիաներ պետք չեն, փոփոխությունը պիտի էվոլուցիոն ճանապարհով լինի, երբ ռեվոլուցիոն է լինում, հետ ենք ընկնում տարբեր առումով: Այլ հարց է, որ փոփոխություն ՀՀ-ում պետք է դեռևս 1990-ականներից: Հիմա նոր կառավարությունը մեծ հայտ է ներկայացրել, այս պահին անշնորհակալ գործ կլինի քննադատելը կամ գնահատելը: Բայց եթե  դա արվում է գոլորշի բաց թողնելու համար,  ապա հասարակությունը շատ արագ  մեսիջներն ընկալում է, իսկ տնտեսվարողն էլ զգալու է՝  հարկայինը գնաց, թե՞...Այս ամենը կտա Իսկանդարյանի ասածի պատասխանը՝ սա ոչ մի տեղ չի տանում, որը կարող է հանգեցնել վատ գործընթացների: Իսկ զենքով հեղափոխության արդյունքում ոչ մի երկրում լավ չեն ապրել:

-Տեղափոխվենք մերձավորարևելյան հակամարտության դաշտ. ի՞նչ պիտի անի ՀՀ իշխանությունը, որ չի անում՝ կանխելով հալեպահայության շրջանում զոհերը:

-Դրվատանքի է արժանի Հալեպում ՀՀ հյուպատոսական ներկայացուցչությանը, որը միակն է, որ մնացել է այնտեղ, երբ ամեն օր  մահվան սպառնալիքի տակ են: Իսկ ԱԳՆ-ի աշխատանքը գնահատում եմ զրո. մահացող մարդուն հաց ու ծխախոտ են ուղարկում, դա ոչինչ է: Հալեպահայությունը պետք է տարհանվի, այլ տարբերակ գոյություն չունի: Շատ մարդիկ կան, որ ուզում են դուրս գալ, բայց մի մասը վախենում է ճանապարհից, մի մասը փող չունի, որ  գոյատևի Հայաստան գալուց հետո, եթե անգամ տոմսի գումար ունի: Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի անում, միայն Սփյուռքի նախարարությունն է, բայց նրա ձեռքում բան չկա: Միայն արցունք՝ Հալե՜պ, Հալե՜պ, բայց ուր է Անթիլիասը, Արամ Առաջինը, Մայր Աթոռը: Ռուբեն Վարդանյա՞նը պիտի զբաղվի, Լաթաքիա օդանավ ուղարկեին գոնե մի 100 հոգու Հայաստան բերեին:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ 

 

 

Լրահոս
«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը Մոսկովյան դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա Զոհրաբ Մնացականյանը կվկայի Հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը Գաղտնի ու թաքուն Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan