Մառախուղին 1000-1500 մ հեռավորության վրա դիտարկել թշնամու տեխնիկայի շարժը, Դ-30 հրանոթը դարձնել հիդրավլիկ. «ArmHiTec-2016» (լուսանկարներ)

Մառախուղին 1000-1500 մ հեռավորության վրա դիտարկել թշնամու տեխնիկայի շարժը, Դ-30 հրանոթը դարձնել հիդրավլիկ. «ArmHiTec-2016» (լուսանկարներ)

Չարենցավանի հաստոցաշինական գործարանում պահեստամասերի սեփական արտադրությունը, դրանց տեսակարար քանակը գնալով մեծանում է: Այս մասին Times.am-ին հայտնեց «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի արտադրության պետ Գ. Զաքարյանը,  որը նույնպես մասնակցում էր Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսին: 

/disc/13-10-16/1780029003143da959725f7f9e4bf793.jpg

«Հիմա զբաղվում ենք նաև արդիականացման աշխատանքներով: Օրինակ՝ Դ-30 հրանոթը մեխանիկական դանկրատից դարձնում ենք հիդրավլիկ, որը հաշվարկին թույլ է տալիս ավելի արագ  մարտական դիրքի բերել: ԲՄ 21 «Գրադ» կայանքները, բազային մասով մեքենայի բենզինային շարժիչները ձևավափոխում ենք դիզելայինի,  որը բարձրացնում է մեքենայի հզորությունը: Բավականին մեծ պահեստամասեր ենք արտադրում, գործիքներ բանակի տեխնիկաների սպասարկման համար: Գործարանի ուժերով կատարվում են աշխատանքներ զորային պայմաններում: Մասնավորապես՝ ապրիլյան պատերազմից հետո ՊԲ-ում մոտ 1.5 ամիս մեր նորոգման  խմբի ուժերով կատարվել է 35 միավոր տեխնիկայի վերանորոգում, որոնք նորից տարվել են առաջնագիծ: Տղաներն աշխատել են առաջնագծից 4-5 կմ հեռավորության վրա: Մենք հիմնականում դրսից  բերում ենք հատուկ մասերը, խոսքը վերաբերում է նշանոցներին, կապի միջոցներին, որոշ շարժիչների պահեստամասերին, որոշները վերջիններից մենք անում ենք: Ասեմ, որ ՀՀ-ում արդեն սկսել ենք կատոկների վերականգնում, առաջներում մենք դա ստանում էինք»,-մանրամասնեց նա՝ պնդելով, որ ոլորտի զարգացումներից հետ են մնում. ներդրումներ են անհրաժեշտ:

Հայկական «Արագած» ընկերությունը հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար նախագծել և պատրաստել է ջերմադիտարկման սարք, որը հնարավորություն կտա 3500 մետր հեռավորության վրա նկատել հակառակորդի զրահատեխնիկան և խոցել այն:

«ArmHitec-2016» զենքի և սպառազինության ցուցահանդեսին մեզ հետ զրույցում ասաց «Արագած» ՍՊԸ ընկերության տնօրեն Հովհաննես Ղարիբյանն ընդգծեց, որ սարքը արդեն 5500 մետրի վրա ցույց է տալիս հակառակորդի տեղաշարժը, իսկ 3500 մետր հեռավորության վրա արդեն սարքը ցույց է տալիս, որ զրահատեխնիկա է տեղաշարժվում:

Ընկերությունն արտադրել է նաև շուրջօրյա դիտարկման սարք, որը ևս հնարավորություն է տալիս արդեն 3500-4000 մետր հեռավորության վրա դիտարկել հակառակորդի տեղաշարժը, հասկանալ՝ հակառակորդը զինված է, թե ոչ:

/disc/13-10-16/3188f5809c58c33e27719893ecd89fc1.jpg

«Օրինակ, այս սարքով մառախուղի ժամանակ ամենափոքր հեռավորության վրա՝  1000-1500 մետր, կարող ենք դիտարկել հակառակորդի տեխնիկայի տեղաշարժը, իսկ մարդկանց տեղաշարժն՝ ավելի մեծ հեռավորությունից կարող ենք տեսնել: Այս սարքերով մեր բանակը դեռևս համալրված չէ: Այս պահին փորձարկումներ են ընթանում, երբ դրանք ավարտվեն, կարծում եմ, մեր զինված ուժերը կհամալրվեն նաև այս սարքերով: Իրան կարանք խրամատի տակը դնենք և հետո ինչքան պետք է բարձրացնենք նայենք»,– եզրափակեց Մանուկյանը՝ հավելելով, որ համանման սարքավորումները դրսում 4 անգամ թանկ են, բայց մերն իր որակով չի զիջում:

Անօդաչու թռչող սարքեր ու անօդաչու 3 տիպի ինքնաթիռ էլ մշակվել, պատրաստվել եւ շահագործվում են մեր երկրի Ռազմական ավիացիոն համալսրանի կողմից: Դրանք մրցունակ են միջազգային շուկայում եւ չեն զիջում համանման արտադրանքներին, վստահեցրեց ռազմաավիացիոն համալսարանի պետ Դանիել Բալայանը:

/disc/13-10-16/06b036350a004496934e1a364b2b1b07.jpg

«Դրանք թույլ են տալիս մեզ իրականացնել մոնիտորինգներ, հարկ եղած դեպքում՝ հետախուզական թռիչքներ: Միջազգային շուկայում մերը չի զիջում համանման արտադրանքներին»,-լրացրեց նա:

ArmHiTec-2016 ցուցահանդեսին մասնակցող «Ռոստեխ» պետական կորպորացիայի եւ «ՌոսօբորոնԷքսպորտ» բաժնետիրական ընկերության միացյալ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Գոնչարովը էլ տեղեկացրեց, որ Ռուսաստանը կշարունակի զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ:

«Լավ ավանդույթ Է դառնում «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի մասնակցությունը զենքի ու ռազմական տեխնիկայի դեբյուտային ցուցահանդեսներին: Մեզ համար սա հիանալի առիթ Է՝ ցուցադրելու ժամանակակից ռուսական զենքի լավագույն նմուշները, ընդլայնել արտասահմանյան մեր գործընկերների շրջանակը, շարունակել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումը Հայաստանի և այլ երկրների հետ»,-ասաց Գոնչարովը:

/disc/13-10-16/c8b9d926e23577cc48f22411ce0af3a3.jpg

Ի դեպ,  «Տրուդ» ռուսական  գործարանը ցուցահանդեսին  առաջարկում էր ՀՀ ԶՈՒ-ի համար արտադրել ռազմական համազգեստ, որը ներկայում կրում են մեր զինծառայողները:

Ընդհանուր առմամբ,  ցուցահանդեսում Ռուսաստանը ներկայացնում է 16 ձեռնարկություն, որոնք պոտենցիալ պատվիրատուներին այս օրերին կցուցադրեն ժամանակակից զրահատանկային, հրթիռահրանոթային սպառազինություն ու տեխնիկա, «Ուրան» ընտանիքի ռոբոտատեխնիկական համալիրներ, ռազմական ավիացիա, հրաձգային զենք ու զինամթերք և այլն: Բացի ռուսական ընկերությունից, ցուցահանդեսին մասնակցում են նաև  ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատող կազմակերպություններ Ղազախստանից, Չինաստանից, Իտալիայից, Լեհաստանից:

Բացի ծավալուն ցուցադրական մասից, «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու է նաև բազմազան գործարար ծրագիր, ինչը բացառիկ հնարավորություն կընձեռի անվտանգային ոլորտի առաջատար փորձագետների հետ հանդիպումների և խորհրդատվությունների անցկացման, խնդիրների քննարկման համար:

Ցուցահանդեսի գործարար ծրագիրը կմեկնարկի լիագումար նիստի և «21-րդ դարի տեխնոլոգիաները ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. միջազգային համագործակցություն» խորագրով գիտագործնական համաժողովի անցկացմամբ, որին նախատեսված է ինչպես ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ, այնպես էլ ՌԴ ԶՈւ և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությունը:

Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն գործարար ծրագրի մաս կազմող այլ միջոցառումներ ևս. գիտագործնական քննարկումներ, նիստեր և կլոր սեղաններ:

 /disc/13-10-16/9b083bd94aafac900678ae82c79133fe.jpg

 

/disc/13-10-16/4dcfa2347d9b0f472b95adf923d1e134.jpg

/disc/13-10-16/11b32f71b7e630aaf06201283f8677fb.jpg

/disc/13-10-16/9ff7a2139ea841aa225548cf0e1a8760.jpg

/disc/13-10-16/22263ef24c1025ed3c0b1388e0e873b5.jpg

/disc/13-10-16/565f3a7dec777dc6aaeb2896dc633da9.jpg

/disc/13-10-16/7c4f08a640661a8eec820cf4a7dcffd8.jpg

/disc/13-10-16/fa24ff8fa28922da7f328a883df8365f.jpg

/disc/13-10-16/1cbad875af4e405bf946c80cca300b73.jpg

/disc/13-10-16/55f0fcdb01946de8e65ab47d62876da2.jpg

/disc/13-10-16/8d98df632a21e9fbe34b92e53ff2a550.jpg

/disc/13-10-16/404871b5ff11cebac916e0ace107e7c7.jpg

 Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում