AM | RU
USD
EUR
RUB

Հայկական արժեքներով հայկական պետություն կառուցելու միակ ճանապարհը...

 

Կյանքում չեմ հասկացել ու չեմ հասկանա էն մարդկանց, ովքեր ապրելով Հայաստանում, լինելով Հայաստանի քաղաքացի, էլ չեմ ասում՝ ՀԱՅ, ասում են, թե մենք եվրոպական արժեհամակարգն ենք նախընտրում, երվրոպական չափանիշները և նմանատիպ ֆնդուֆլյուշկեք..

(չեմ ուզում հիմա քննարկել, թե արդյո՞ք որոնք են այդ չափանիշները, կամ ի՞նչ ասել է եվրոպական չափանիշ՝ եթե Եվրոպա ասվածն իր մեջ ներառում է թե Իտալիան և թե Հունաստանը, թե Անգլիան և թե Վրաստանը, և եթե անգամ նույն Իտալիայի Հյուսիսն ու Հարավն են իրարից էապես տարբերվում, ինչպե՞ս կարելի է ընդհանրական ինչ-որ հորինված եզրույթ կիրառել եվրոպական անվան տակ, որն իրենից շատ լղոզված ու չհստակեցված ինչ-որ բան է ներկայացնում՝ տվյալ պահին փչող քամու ուղղությունից ու մոդայից կախված).

Չէ, սխալ չհասկանաք, Եվրոպայի և ընդհանրապես որևէ այլ երկրի արժեքների հետ հակասության կամ անտիպատիայի հարց չկա, ամենևին։

Խնդիրն այն է, որ մենք ընտրեցինք անկախության ուղին, որովհետև դա միակ ճանապարհն է կառուցելու ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։ Որտեղ ՀԱՅ ՄԱՐԴԸ, կունենա հնարավորություն իր երեխային դաստիարակելու ՀԱՅ, որտեղ կստեղծվեն բոլոր պայմանները, որպեսզի սերունդները ՀԱՅ մնան։

Այլապես, իմաստ չկար անկախանալու, որովհետև եթե երկրին նայում ենք, զուտ որպես տնտեական բլոկ, այս կամ այն՝ քիչ թե շատ ցանկալի կամ շահավետ շուկայի մաս, ապա էստեղ տեսակի մասին խոսելն իսկ ավելորդ է։ Բայց անկախությունն առաջին հերթին հենց այդ տեսակի պահպանման երաշխիքները պետք է ապահովի՝ ստեղծելով տեսակի պահպանման լավագույն միջավայրն ու բարենպաստ պայմանները։

Նրանք, ովքեր եվրոպական արժեքներ են ցանկանում, կամ եվրոպական մշակույթ՝ մեծ հաշվով ազատ են. կարող են գնալ, ապրել որևէ եվրոպական երկրում, լինել եվրոպայի սրտում և իրենց երեխաներին դաստիարակել հենց այդ երվոպական արժեքներով՝ որպես եվրոպացի։

Բայց նրանք իրավունք ունե՞ն իրենց «եվրոպական» ցանկությունները փաթաթել ու պարտադրել Հայկական արժեքներով ապրել ցանկացողներին։ Արդյո՞ք մենք անկախության ուղին ենք բռնել որպեսզի դառանք եվրոպա, կամ այլ ինչ-որ կոնգլոմերատ։
(Ցավոք երիտասարդության մեծ մասը, այս կամ այն հասարակական միջոցառման ու՝ տարիներ ի վեր շարունակական բնույթ կրող քարոզների և նպտակային ծրագրերի արդյունքում գերազանցապես կրկնում են ինչ-որ շաբլոն մտքեր՝ եվրոպական արժեքների և եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ, առանց գրամ իսկ հասկանալու, թե ընդհանրապես ինչ են խոսում։ Իրականում՝ նրանց թվում է, թե հասկանում և գիտակն են իրենց խոսացած նյութի, բայց ճշմարտությունն այն է, որ անգրագետ են ոչ միայն այդ, այլև, որ առավել ցավալի է, տեսակային ինքնաճանաչողության հարցում)։

Թերևս այս և նմանատիպ բոլոր հարցերի և բանավեճերի անկյունաքարն հենց այս է։ Հայաստանը, նախ և առաջ, ՀԱՅԿԱԿԱՆ պետություն է, ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ, որը ՄԻԱԿՆ է երկրագնդի վրա, որտեղ Հայ մարդը ԿԱՐՈՂ Է ՊԱՀԱՆՋԵԼ իր արժեհամակարգի նկատմամբ հարգանքը, որտեղ հայ մարդն իրավունք ունի թելադրել Հայկական գիտակցությունը և կենցաղավարությունը, որտեղ հայ մարդն իրավունք ունի պահանջել մյուսներից՝ չմիջամտելու իր զարգացման ազգային տեսլականի նախագծմանը և դրա իրագործմանը։

Համագործակցե՞լ, - տնտեսապես և այլ բլոկներում՝ խնդրեմ։ Բայց ոչ երբեք տեսակային որակների պարտադրման հարցում։

Քանի դեռ սա չենք հասկացել, տարատեսակ ՀԿ-ներ, չինովնիկներ, լակոտ-լուկուտներ, տարբեր ֆինանսական ու կոռուպցիոն հետաքրքրություն ունեցող դեմքեր և այլն՝ իրենց լոլոները երգելով պիտի աշխատեն փաթաթել տարատեսակ ախմախություններ մեր պետության (ազգի) վզին։

Բայց, ընկերներ, եթե դուք Հայաստանում եք, և ցանկանում եք եվրոպական արժեքներ, ո՞վ է խանգարում՝ վեր կացեք, գնացեք եվրոպական որևէ երկիր, էնտեղ ապրեք այդ արժեքներով ու մի խանգարեք Հայերին՝ կառուցելու Հայկական պետությունը՝ Հայկական արժեքներով։

Չնայած՝ ուզեք էլ չեք կարող խանգարել՝ էդքան չկաք...

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին Աշխատանքից ազատվել է անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետը Ազատություն հանուն ինչի՞ Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը Վենետիկի հանձնաժողովը վերջակետ դրեց իրավական պոպուլիզմին Հայաստանում. Արթուր Ղազինյան ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Սևան-Երևան ճանապարհը բաց է Լուկաշենկոն Զելենսկու հրավերով կժամանի Ուկրաինա Երևանից դեպի Ռուսաստան և Վրաստան ավիաչվերթների հաճախականությունը հուլիսի 8-ից զգալի ավելացել է «Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանց Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին Գեղարքունիքում կովերի անկման միակ պատճառը եղել է փքվածությունը Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհը մեկուսացվել է ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր է տվել Իրանի արտգործնախարարին Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 14 Սամվել Բաբայանի 50 երանգները Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի վարորդների անձնագրերը վերադարձվել են Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 800 կրակոց. ՊԲ Գոշավանքը պահպանության խնդիր ունի Լարված իրավիճակ Ամուլսարում «SOS Սևան»-ը լիճը փրկելու բաց նամակ է ուղղել վարչապետին Թուրքիայում վայրէջք է կատարել C-400 համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը Նռնականետով կրակել են ուկրաինական հեռուստաալիքի շենքի վրա 10 օրում կտրվի ՀՀ էներգետիկ համակարգի խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացություն Խոշոր հրդեհ՝ Երևանում. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ «Ժամանակ». ՊԵԿ-ում շունը տիրոջը չի ճանաչում «168 ժամ». Տուսկը չայցելեց Ծիծեռնակաբերդ «Փաստ». Վեթինգի կամ անցումային արդարադատության մասին փաստաթուղթը չի էլ լինելու «Ժամանակ». Հայկական օրակարգի միջոցով ԱՄՆ-ի ազդակը՝ Թեհրանին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 13 Սասուն Միքայելյանն ոտքի չի կանգնում և չի ողջունում Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Պահը հասունացել է... Թուրքիայում դատի են տվել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» գրքի հեղինակին ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թուրքիային S-400-ների մասերի մատակարարմամբ ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական էսկալացիայի ռիսկի նվազեցման ուղիները Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan