ԿԸՀ տեղեկատվական կերտրոնը քվեարկության արդյունքների մասին կտեղեկացնի ավտոմատացված համակարգով

Այսլր քվեարկության ողջ ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում և elections.am կայքում կգործի ավտոմատացված համակարգ, որը տեղեկատվություն կտրամադրի ընտրության մասնակցության և քվեարկության արդյունքների վերաբերյալ:

Ինչպես հայտնել է ՀՀ ԿԸՀ աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը, ժամը 12:00-ին, 15:00-ին, 18:00-ին և 21:00-ին կհրապարակվեն տվյալներ մասնակիցների թվի վերաբերյալ: Տվյալները կներկայացվեն ըստ մարզերի, մարզկենտրոնների և 10 հազարից ավելի բնակիչ ունեցող քաղաքների: 

«Նույն համակարգի միջոցով ամփոփվելու են արդյունքները, հրապարակվելու է տեղեկությունը՝ տեղամասերում ընտրության արդյունքների վերաբերյալ»,- հայտնել է Ե.Այվազյանը՝ հավելելով, որ տեղեկատվությունը կհրապարակվի ըստ յուրաքանչյուր թեկնածուի կողմ ձայների և յուրաքանչյուր ոք կարող է իրական ժամանակում հետևել արդյունքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում