AM | RU
USD
EUR
RUB

Բաքվում պետք է գիտակցեն, որ իրենց չի հաջողվի հասնել ԼՂ հակամարտության ուժային լուծման. Սերժ Սարգսյան

 

Բաքվում պետք է գիտակցեն, որ իրենց չի հաջողվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծման հասնել: Այս մասին հայտարարել Է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի հարցին: «Արմենպրես»-ը ներկայացնում է նախագահի արձագանքն ամբողջությամբ:

-Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որը նա արել է շփման գծում, թե ադրբեջանական բանակը ամենամարտունակ բանակներից մեկն է, եւ որ նա հաղթանակ է տարել ապրիլյան պատերազմում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիեւի խոսքերը Հայաստանի վերաբերյալ, որը, ինչպես պարզ վում է, «ոտքի վրա մնալու համար ուրիշների օգնության կարիքն ունի»:

- Կարծում եմ, Ադրբեջանի ղեկավարության նման հայտարարություններում կարելի է տեսնել ղարաբաղյան խնդրի բուն պատճառը: Դա ռազմաշունչ ռեժիմի առկայությունն է, որի համար հարեւանների հետ հավերժական պատերազմը իր իշխանությունը պահելու աղբյուր է: Գիտեք, Իլհամ Ալիեւի հայտարարության մեջ այնքան սուտ կա, որ եթե ես սկսեմ մեկնաբանել նրա ելույթի յուրաքանչյուր պարբերությունը, ապա մեզ մի քանի օր կպահանջվի: Համառոտ կասեմ հետեւյալը: Բոլոր այս տարիներին Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունն անլիարժեքության եւ հաղթվածի բարդույթներ է ստեղծել: Եվ բնական է, որ ադրբեջանական իշխանությունները ցանկացած առիթ, ցանկացած իրադրություն օգտագործում են այդ բարդույթից ազատվելու համար, նույնիսկ ստի, ապատեղեկատվության, իրականության խեղաթյուրման միջոցով: Այդ հայտարարությունը բացառություն չէ: Նրանք միշտ պնդում էին, որ Ադրբեջանն ավելի ուժեղ է, քան Հայաստանը, որ իրենք ունեն արդիական զենք, նավթադոլարներ, որոնք օգտագործելով կկարողանան ցանկացած պահի գրավել Լեռնային Ղարաբաղը:

Ապրիլյան պատերազմի ընթացքում բախվելով հակառակ իրականության, Ադրբեջանի ղեկավարությունը, չհասնելով իր ուզածին, այժմ հարկադրված է արդարացնել մարդկային ու ռազմատեխնիկական բոլոր այն կորուստները, որ կրել է ապրիլյան պատերազմի ընթացքում: Եթե ադրբեջանական բանակն ուժեղ է խոսքով, ապա մենք մեր ուժը գործով ենք ապացուցել: Մեզ քարոզչություն հարկավոր չէ մեր բանակի հզորությունն ու մարտունակությունն ապացուցելու համար: Նրանք դրանում համոզվեցին 1990-ական թվականներին մեզ պարտադրված պատերազմի ընթացքում, նրանք Լեռնային Ղարաբաղի բանակի մարտունակությունը տեսան ապրիլյան պատերազմի ընթացքում: Ընդ որում՝ Ղարաբաղի բանակը դիմակայում էր ոչ միայն ադրբեջանական բանակին, այլեւ նրա գործակիցներին ու վարձկաններին: Եթե ադրբեջանական բանակն իր ունեցած արդիական զենքով եւ արտաքին օժանդակությամբ չորս օրվա ընթացքում չկարողացավ հաղթել Լեռնային Ղարաբաղի համեմատաբար փոքրաթիվ զինված ուժերին, խոշոր կորուստներ կրեց՝ գրավելով սոսկ մի քանի բարձունքներ, ապա, կարծում եմ՝ հենց սա է նրանց բանակի մարտունակության ցուցանիշը, այլ ոչ թե Ադրբեջանի նախագահի խոսքերը:

Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի առջեւ ծառացել են բազմաթիվ մարտահրավերներ, լինի դա Ադրբեջանի պարտադրած պատերազմը կամ արեւելքից ու արեւմուտքից շրջափակումը: Չնայած այդ ամենին եւ Ադրբեջանի ու Հայաստանի եւ Ղարաբաղի զինված ուժերի ներուժի անհամաչափությանը, ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ կես տարի առաջ հայկական զինված ուժերն ապացուցեցին, որ իրենք ի վիճակի են առանց արտաքին օգնության, շեշտը դնելով սեփական ուժերի վրա, հաղթանակ տանել եւ զինադադար պարտադրել հակառակորդին: Այն տպավորությունն Է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարը փորձում է «հոգեբանական հաղթանակ» տանել իր ժողովրդի ուղեղների նկատմամբ՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականություն: Մենք ելնում ենք այն բանից, որ անվտանգության ապահովման հարցերում Հայաստանը, նախեւառաջ, հույսը դնում է իր վրա: Անտարակույս, մենք ունենք ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրեր, որոնք կոչված են նաեւ զսպիչ դեր կատարելու ուժային հավակնությունների դեպքում: Հստակ պարտավորություններ բովանդակող միջազգային այդ համաձայնագրերը կոչված են բարձրացնելու երկրի պաշտպանունակության մակարդակը եւ զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրների լուծման արդյունավետությունը:

Եվ այժմ պոստֆակտում իրեն որպես հերոս ներկայացնելը պարզապես ծիծաղելի է: Ինձ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Բաքվում ռազմական գործողություններին վերաբերվում են ինչպես խաղազինվորներով համակարգչային խաղին՝ ընդսմին խաղադրույքներ անելով: Մեկ էլ տեսար բախտները բերեց: Ամենավտանգավորն այն է, որ նրանք խաղաշրջանակի վրա են դնում ոչ միայն երիտասարդ տղաների կյանքը, այլեւ ադրբեջանական ողջ ժողովրդի ճակատագիրը՝ չգիտակցելով իրողությունները. Բաքվի կողմից նոր ռազմական ագրեսիայի սանձազերծման դեպքում Ադրբեջանն ստիպված կլինի չափազանց բարձր գին վճարել: Բանն այն չէ, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերն արդյոք ի վիճակի էին վերադարձնել այդ տարածքները, թե ոչ: Հարցն այն գինն է, որը հարկ կլիներ վճարել այդ 800 հեկտարի համար: Մեզ համար թանկ է յուրաքանչյուր երիտասարդի կյանքը, եւ մենք մինչեւ վերջին հնարավորությունը ջանալու ենք խուսափել մարտական գործողությունների վերսկսումից, փորձելու ենք բանակցային գործընթացը տեղաշարժել մեռյալ կետից, որում այն հայտնվեց ապրիլյան ագրեսիայի հետեւանքով:

Սակայն եթե Բաքուն պատերազմ պարտադրի, ապա մենք հաստատ պատասխանատու չենք լինի թնդանոթի մսի համար, որպիսին Ադրբեջանը ցանկանում է տեսնել զինված ուժերի շարքերում ծառայող իր երիտասարդությանը: Հնարավոր է՝ եթե ժամանակին պարոն Ալիեւը ծառայած լիներ բանակում, նա չէր սկսի հաղթանակ տոնել եւ այն չափել մեկ գործողությամբ: Ինձ թվում է, որ նախագահ Ալիեւն ինքը պետք է եզրակացություններ անի ինչպես 25-ամյա վաղեմության պատերազմից, այնպես էլ ապրիլյան պատերազմից: Ես, որ ժամկետային ծառայություն եմ անցել եւ երկար տարիներ ղեկավար պաշտոններ զբաղեցրել բանակում, պետք է ասեմ հետեւյալը. բանակի հաղթանակն ու պարտությունը ոչ թե մեկ գործողությունն է, այլ առաջադրված նպատակներն ու դրանց հասնելը: Ի՞նչ նպատակ ուներ ապրիլյան ագրեսիան Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով: Գիշերը, խախտելով զինադադարը, հարձակվել, սպանել ծերունիների եւ հետո պղծել նրանց մարմինները, իսկ այնուհետեւ հորինել հեկտարներ, ցուցադրել հայ զինվորների կտրված գլուխներն ու պարգեւատրել նրանց, ովքեր դա արել են. սա՞ է արդյոք «պրոֆեսիոնալիզմը, հերոսություն ու վարպետությունը», որոնց մասին հիշատակում է պարոն Ալիեւը: Դե, ինչ կարելի է այստեղ ավելացնել:

Մեզ հավերժական պատերազմ հարկավոր չէ, բայց եթե Բաքվի ղեկավարությունը վերստին ցանկանա բախտը փորձել, ապա թող պատրաստվի վատթարագույն սցենարին: Որովհետեւ այդժամ նրանք չեն կարողանա որեւէ մեկին մեղադրել քաղաքների ու շրջանների կորստի մեջ: Բաքվում պետք է գիտակցեն՝ ուժային լուծում նրանց մոտ չի ստացվի: Հայկական բանակը մեր ամբողջ ժողովուրդն է, որը, ինչպես եւ ավելի քան քսան տարի առաջ, այնպես էլ ապրիլին, պաշտպան կանգնեց իր հայրենիքին:

Լրահոս
«Կարկառ» ճամբարում տեղի է ունեցել «Ձյուդոն բաց երկնքի տակ» խորագրով փառատոնի բացման արարողությունը Մոսկովյան դատարանը հրապարակել է հայ գործարարին սպանողների դատավճիռը Հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին Զոհասեղանին այլևս մեր պետականության հարցը չէ նույնիսկ, զոհասեղանին դրված է երկրիր ունենալ-չունենալու հարցը Բաքվում ոստիկանությունը ճնշել է մետրոյի կայարանի դիմաց ցույց անցկացնելու փորձը Ռուսաստանում չեն հասկանում, թե ինչ է անում Սիրիայում ԱՄՆ-ը Ահա, թե ինչու էր Արթուր Դավթյանը բաց կապով ինձ զանգել, ու վերացարկվելով իրականությունից, խրոխտ-խրոխտ սպառնում Չեմ համարում, որ ինչ-որ մեկից լավն եմ, եթե պետք է բանտ տանեն՝ պատրաստ եմ, բայց ինձ լռեցնել որևէ մեկը չի կարող. Միհրան Հակոբյան Անծանոթ աղջիկը Հայկ Մարությանին նվիրեց Ռոբերտ Քոչարյանի գիրքը Լուկաշենկոն հիշել է, թե ինչպես են Ելցինի հետ Քլինթոնի ներկայությամբ ծիծաղել նրա վրա Զոհրաբ Մնացականյանը կվկայի Հանրապետության տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հայտնի է Արմեն Կարապետյանի պաշտոնանկության պատճառը Գաղտնի ու թաքուն Մեր երկիրը ընկել է անհայրենիք, անհավատ և որևէ սրբություն չունեցող մարդկանց ձեռքը Թովմասյանի դուստրերին ու թոշակառու հորը ԱԱԾ հրավիրելու իրական նպատակը բարոյական ու հոգեբանական ճնշում գործադրելն է Բաքվում կայանալիք ընդդիմության ցույցի պատճառով մետրոյի երեք կայարան է փակվել Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմն արձագանքել է ԱԱԾ հայտարարությանը «Հայելու առաջ» հաղորդումը փակելը քաղաքական ճնշման հետևանք է. Սաթիկ Սեյրանյան Շենգավիթի շուկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել Թբիլիսիում ուժգին պայթյունի հետևանքով տուժածների թվում հայեր չկան Բակո Սահակյանը ներկա է գտնվել նռան փառատոնին Հուղարկավորության ժամանակ տղամարդը «կենդանացել» է «Թուրքիան վերականգնել է Սիրիայում հրադադարի ռեժիմը». Թրամփ Լիբանանում հակակառավարական ցուցեր են՝ «WhatsApp» հեղափոխություն «Միքայել Համբարձումյանը հանձնարարել է՝ ԵՊՀ-ում փորեն, Միհրան Հակոբյանի վրա ինչ-որ բան գտնեն, մի գործ կարեն». Արթուր Դանիելյան Ռուսաստանում ամբարտակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (լուսանկարներ) Ոստիկանների նկատմամբ հարձակում գործած անձիք կալանավորվել են Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց «Փաստ». Նիկոլ Փաշինյանի վարկանիշն օրեցօր անկում է ապրում «168 ժամ». 3 մլն դրամ աշխատավարձ՝ ոչինչ չանելու համար «Ժողովուրդ». Անելանելի իրավիճակ. պաշտոնի նշանակելու համար մարդ չեն գտնում «Փաստ». Գարեգին Չուգասզյանն օրերս բավականին ուշ ժամի կառավարության շենքում հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ «Հրապարակ». Իշխանությունը լուրջ մրցակից է համարում Վանեցյանին. հաջորդ թիրախը նա լինելու Հայկական «էկզոկմախքի» առաջին քայլերը «Հրապարակ». Ուզում են միանգամից ամբո՞ղջը՝ պառլամենտ, կառավարություն, ՍԴ «168 ժամ»․ «Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան «Ժողովուրդ»․ Ի՞նչ է կատարվում, ով ում է ցանկա­նում վերահսկել ինտերնետ տիրույ­թում «Փաստ». Նախ պետք է իրականացվի «Աշխատի՛ր, կառավարություն» ծրագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan