Ադրբեջանական բանկերի կեսից ավելին դադարեցրել են դոլարի վաճառքը

Ադրբեջանական բանկերի կեսից ավելին դադարեցրել են դոլարի վաճառքը

Ադրբեջանի կենտրոնական բանկի կողմից դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի հրապարակումից հետո ադրբեջանական բանկերի կեսից ավելին կտրուկ դադարեցրել են դոլարի վաճառքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Դոլարի վաճառքը դադարեցրած բանկերն են Günaybank, Naxçıvanbank , Azərbaycan Beynəlxalq Bankı, Amrahbank, Bank of Baku և այլ բանկեր:

Ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը նոյեմբերի 18-ի դրությամբ կազում է 1,7091 մանաթ:

Ադրբեջանական բանկերի մեծ մասի կողմից դոլարի վաճառքը դադարեցնելու արդյունքում սեւ շուկան կրկին ակտիվացել է: Սեւ շուկայում 1 դոլարը արժե 1,8250 մանաթ, առքը`1,8000 մանաթ:

Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով, եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նոյեմբերի 12-ին նախորդած 25

օրերին համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:

Դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի 1,87-1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ ավելի բարձր փոխարժեք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում