ԱՄՆ-ից գազի արտահանումը գրեթե 60 տարում առաջին անգամ գերազանցել Է ներմուծմանը. WSJ

ԱՄՆ-ից բնական գազի արտահանման ծավալը նոյեմբերին գերազանցել Է ներմուծմանը: Այդ մասին հայտնել Է Wall Street Journal թերթի Էլեկտրոնային տարբերակը՝ վկայակոչելով S&P Global Platts ընկերությունը, որը տվյալներ Է հավաքում Էներգետիկայի շուկաներում առեւտրի տվյալների վերաբերյալ:

Վերլուծաբանների տվյալներով՝ նոյեմբերին ԱՄՆ-ն օրական արտահանել Է միջին հաշվով 210 միլիոն խորանարդ մետր գազ, ըստ որում միջին ներմուծումը հասել Է 198 միլիոն խորանարդ մետրի:

Այսպիսով, ԱՄՆ-ը գրեթե 60 տարվա ընթացքում առաջին անգամ դարձել Է վառելիքի զուտ արտահանող: Դա արտացոլում Է գազի արդյունահանման բումը, որը հանգեցրել Է համաշխարհային շուկայում երկրի աճող ազդեցության:

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել Է, որ կվերացնի ածխաջրածինների արտահանման արգելքները, ինչն ընկալվել Է որպես դրական նշան ինդուստրիայի համար: Այնուամենայնիվ, Մեքսիկայի հետ ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրի անորոշ հեռանկարները կարող են դանդաղեցնել արտահանման աճը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում