Մերկելը աշխարհակարգի վերանայման անհրաժեշտություն է տեսնում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Քրիստոնեադեմոկրատական միության համագումարում, որը պետք է նրան վերահաստատի կուսակցության առաջնորդի պաշտոնում, հայտարարել է, որ սիրիական Հալեպի բնակիչների համար մարդասիրական միջանցքները պետք է բացվեն հնարավորինս շուտ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Խայտառակություն է, որ մեզ դեռեւս չի հաջողվել հումանիտար միջանցքներ բացել Հալեպի համար: Մենք պետք է պայքարենք դրա համար»,- ասել է նա:

Կանցլերը նաեւ համոզված է, որ միջազգային բոլոր հանգուցային խաղորդները պետք է համատեղ պայքարեն ահաբեկչության դեմ: «Մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, եւ դա հատկապես սուր է զգացվում ԱՄՆ-ում կայացած ընտրություններից հետո, երբ անհրաժեշտ է աշխարհակարգի վերանայում, ներառյալ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայում,- հավելել է նա:- Իսլամական ահաբեկչության ասիմետրիկ սպառնալիքների դեմ պայքարը պետք է մղվի բոլոր խաղորդների մասնակցությամբ»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում