Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետը կաշառք ստանալու պահին ձերբակալվել է

Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետը կաշառք ստանալու պահին ձերբակալվել է

Այգեկ գյուղի մի բնակչուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում դեկտեմբերի 9-ին հաղորդում է տվել, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հրաչյա Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու ղեպքում կզրկի «Փարոս»-ից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նույն օրր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արագածոտնի մարզային վարչության և Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Հրաչյա Ավետիսյանը բռնվել է իր աշխատասենյակում կաշառք ստանալու պահին։

Քննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում