Ադրբեջանի դեսպանի սադրանքները Ֆրանսիայի խորհրդարանում

Աշխարհը չի կարող անտարբեր անցնել Ադրբեջանի կողմից 25 տարի առաջ կազմակերպած սումգայիթյան ցեղասպանության կողքով: Հայ ժողովրդի բարեկամները հիշատակության միջոցառումներ են կազմակեպել հայաշատ տարբեր երկրներում՝ վշտակցելով մեզ Ադրբեջանի կողմից կազմակերպած ողբերգական իրադարձությունների համար, և իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ նահատակվածներին:

Ֆրանսիական խորհրդարանը՝ պատգամավոր Ֆրանսուա Ռոշեմբլուանի գլխավորությամբ և մի շարք այլ պատգամավորների աջակցությամբ կազմկերպել էր միջոցառում՝ «Սումգայիթյան դեպքերը 25 տարի անց.Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկա դրությունը և հետագա զարգացումը»:

Միջոցառմանը ներկա էին նաև հայ համայնքի ներկայացուցիչները, որոնցից միջոցառման կազմակեպման հարցում մեծ դերակատարում ունի «Հայկական կազմակերպությունների համաժողովի» նախագահ Մուրադ Փափազյանը: Ներկաների թվում կային նաև ադրբեջանցի ուսանողներ, որոնք, ենթադրելի է, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից ուղարկված սադրիչներ էին պարզապես: Միջոցառման սկզբում ներկաները ոտքի են կանգնել՝ հարգելու Սումգայիթում ցեղասպանության ենթարկված հայերի հիշատակը: Երիտասարդ ադրբեջանցիները հրաժարվել են ոտքի կանգնել՝ բղավելով, որ իրենք ոտքի կկանգնեն միայն Խոջալույում «զոհված» ադրբեջանցիների համար: Միջոցառման կազմակերպիչներից Հրանտ Վարժապետյանը մոտեցել է նրանց՝ սաստելու, սակայն ադրբեջանցինեը հարձակվել են նրա վրա և հարվածել: Դրանից հետո ներկաների մեջ ծեծկռտուք է սկսվել: Այդ պահին անսպասելիոերն այտեղ է հայտնվել Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեյովը և քննադատել բռնությունը:

Սումգայիթի զոհերին նվիրված միջոցառում է նախատեսված եղել նաև «Ֆրանսիայի նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության կողմից, սակայն նրանք չեղյալ են հայտարարել մեկ օր տևողությամբ ցույցը Փարիզում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ փորձելով խուսափել հերթական սադրանքներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում