«Ջեյշ ալ Ֆաթհ»-ը ստանձնել Է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը

«Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիան, որն արգելված Է Ռուսաստանում, ստանձնել Է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել Է «Աս Սումարիա» հեռուստաալիքը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ հետաքննության ընթացքում ձերբակալվել Է 13 մարդ, որոնց թվում են՝ դիվանգետի վրա կրակած Մեւլյութ Մերթ Ալթընթաշի մայրը, հայրը, քույրը եւ այլ ազգականներ:

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը գնդակահարվել Է դեկտեմբերի 19-ի երեկոյան Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ:

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ հարձակվողը, որը ոստիկան Է, վնասազերծվել Է տեղի անվտանգության ուժերի կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում