ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետին և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին
Նմանատիպ
Թբիլիսիում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու պետությունների բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկվել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բարձր գնահատելով երկու պետությունների համագործակցությանը տարբեր բնագավառներում և ընդգծելով հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը շեշտել են նաև տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման կարևորությունը՝ որպես տարածաշրջանի պետությունների կայուն զարգացման անհրաժեշտ նախապայման։
Նույն օրը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, անդրադարձ է կատարվել երկու բարեկամ ժողովուրդների զորացման ու ամրապնդման, համամարդկային արժեքների վրա հիմված համագործակցությունը զորացնելու հնարավորություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում