AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանը եւ «Գազպրոմ»-ը համաձայնություն են ձեռք բերել Հայաստան գազի տարանցման պայմանների շուրջ

 

«Գազպրոմ-Էքսպորտ» ԲԲԸ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը կստանա ոչ թե հազար խորանարդ մետրը 215 դոլար գնով, այլ 185 դոլարով: Այդ մասին հունվարի 11-ին կայացած բրիֆինգում հայտնել Է հանրապետության Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

«Կառավարությունը քննարկեց այդ առաջարկը եւ որոշում ընդունեց ձեւակերպել պայմանագիրը: Այդ պայմանագրով, ցանկանում եմ ընդգծել, ռուսական Էներագակիրներից Վրաստանի կախվածությունը չի մեծանում: Փոխվում Է միայն վճարման ձեւը, ինչը նշանակում Է հումքով վճարելուց անցում դրամական վճարման՝ միջազգային պրակտիկային համապատասխան»,- ասել Է Կալաձեն կառավարության նիստից հետո:

«Ինչ վերաբերում Է տարանցման արժեքին, որը պետք Է վճարվի Վրաստանին, այն ամենաբարձրերից մեկն Է եվրոպական երկրների թվում»,- ընդգծել Է նախարարը: Կալաձեն նշել Է, որ «Գազպրոմ»-ի հետ ձեւակերպվելու Է երկամյա համաձայնագիր: «Համաձայնագիրը կարճաժամկետ Է՝ երկամյա, սակայն առաջին տարում հումքով վճարելու ձեւը մասամբ կպահպանվի, իսկ հետո կփոխարինվի դրամական վճարմամբ՝ միջազգային պրակտիկային համապատասխան: Անհրաժեշտության դեպքում, եթե մենք լրացուցիչ ծավալներով գազ ստանալու կարիք ունենանք, գինը 215 դոլարի փոխարեն կկազմի 185 դոլար»,- հավելել Է Կալաձեն:

«Գազպրոմ-Էքսպորտ»-ի հետ Վրաստանի պայմանագրի ժամկետը, որը վերաբերում Է Հայաստան բնական գազի տարանցմանը, լրացել Է հունվարի 1-ին:
Վրաստանը որպես գազի տարանցման դիմաց վճար ստանում Է Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ընդահուր ծավալի 10 տոկոսը: Փաստաթուղթը ձեւակերպվել Է 2016 թվականի ապրիլին՝ վերջին համաձայնագրի ժամկետի լրանալուց երեք ամիս անց: Բանակցությունները ձգձգվել Էին այն պատճառով, որ «Գազպրոմ»-ը պնդում Էր տարանցման դիմաց վճարել ոչ թե գազով, այլ փողով:
Վրաստանը ռուսական գազ չի գնում 2007 թվականից: Հանրապետությանը գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն Է, որը 2016 թվականի մարտի սկզբին համաձայնել Է ավելացնել մատակարարումների ծավալը:

Լրահոս
Այս խայտառակ ռազմական օպերացիան ամբողջությամբ կանխորոշեց պատերազմի ելքը. Մելոյանը` Լելե թեփեյի օպերացիայի մասին Ռոբերտ Քոչարյանը ՄԻՏՔ Ազգային Խորհրդի հետ քննարկել է քաղաքական զարգացումների հեռանկարները «Շքեղ». Սոնա Ռուբենյանի վառ կերպարը Պիտի համաձայնվեմ Միքայել Մինասյանի հետ. Զոհրաբյան Դավադիրներին պետք է իշխանազրկել . քաղաքագետ Քանի որ մեծ մասը «մոռացել» է, որ եղել է պատերազմ, հարսանիք կազմակերպողից այլ բան մի սպասեք Թողնելով պարապմունքները՝ միացավ հայրենիքի պաշտպանությանը Փոխգնդապետ Բեժանյանը երբեք չի ասել՝ առա՜ջ, միշտ ասել է՝ իմ հետեւի՛ց․ վերջին հրամանը հոկտեմբերի 13-ին էր Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ. Արցախի ԱԻՊԾ Մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Կրակոց Աբովյան քաղաքում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա տղա Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Արցախի ՊԲ-ի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, կար եսասիրական նպատակ՝ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության»․ Էդգար Էլբակյան Սկսում ենք «Մեր պարտքը» շարժումը Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ահաբեկչության մի ձև է․ ՀՀ ԱԳՆ Պուտինը դեռևս չի ստացել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումը․ Պեսկով Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին. ՀԱԿ Արման Թաթոյանն ու Արա Աբրահամյանը հանդիպել են Ստորագրած հուշագիրը ուժի մեջ է լինելու չորս տարով ՀՀ տարածքում ջերմաստիճանն այսօրվանից զգալի կնվազի Ստեղծված իրավիճակը փոխել է պետք, բայց արդյո՞ք ընտրությունն է այդ ճանապարհը․ Հ․ Մելիք-Շահնազարյան Google–ի քարտեզում ադրբեջանցիները Երևանի կենտրոնում իրենց հերոսների անուններով հասցեներ են ավելացրել Թուրքիայում կրկին ինքնաթիռ է կործանվել Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են հասցրել ԼՂ Ասկերանի շրջանի բնակիչներին և բուժկետին. ՌԴ ՊՆ Կրկին իշխանությունը հայտնվեց կոտրած տաշտակի առջև․ Մանե Գևորգյանը պետք է հեռանա. «Ժողովուրդ» ՀԱԿ-ը կմասնակցի՞ ընտրություններին. «Հրապարակ» Արթուր Վանեցյանը, ամենայն հավանականությամբ, կգնա միայնակ. «Հրապարակ» Միքայել Մինասյանի գործով քննիչն առաջիկայում ազատման դիմում է գրելու. «Ժողովուրդ» 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել. «Փաստ» Կեցցե Նիկոլ Փաշինյանը, և յուր քավորը, բնականաբար. «168 ժամ» «Կարմիր բլուր» գերեզմանների մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ Ես կռվելու եմ հանուն ապագայի, մարդկանց պետք է տալ հնարավորություն չընտրելու անցյալի ու անցյալի միջև. Միքայել Մինասյան (տեսանյութ) Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Միքայել Մինասյանի հարցազրույցը` ուղիղ Կյանքից հեռացավ փաստաբանական պալատի խորհրդի անդամ, հայտնի իրավաբան Սեդրակ Ասատրյանը Ադրբեջանում ավարտվել են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի համատեղ զորավարժությունները Գերիների հարազատները բացեցին Շիրակի մարզի բոլոր ճանապարհները Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անտերության հոտը Արցախից ևս պետք է վերանա․ Իշխան Սաղաթելյան Դավիթ Բաբայանը չի բացառում, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan