Ակտիվիստները ԱՄՆ դեսպանին նամակ-բողոք են փոխանցել

Ընտրությունների արդյուքներից դժգոհ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև: Նրանք դեսպանատան աշխատակցին նամակ են հանձնել՝ ուղղված ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ ընտրություններն ավարտված են համարվում, երբ լրանում է նախագահի թեկնածուների՝ ընտրությունների արդյուքնները վիճարկելու հայցով Սահմանադրական դատարան դիմելու վերջնաժամկետը: Իսկ ԱՄՆ նախագահ բարաք Օբաման, ինչպես նաև մի շարք միջազգային երկրների և կառույցների ղեկավարներ արդեն շնորհավորել են Սերժ Սարգսյանին:

Հիշեցնենք, որ նմանօրինակ ակցիաներ ակտիվիստներն արդեն անցկացրել են Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Լեհաստանի ու Իտալիայի դեսպանատների առջև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում