AM | RU
USD
EUR
RUB

Նոր խորհրդարանն իրեն չի կարող թույլ տալ նախկինի շռայլությունները…

 

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանի հետ

-Պարոն Սաղաթելյան, մոտենում են ՀՀ խորհրդարանական ընտրությունները, և, բնականաբար, ակտիվանում է ՀՀ հասարակական-քաղաքական դաշտը, տարբեր ուժեր միավորվում են ,ձևավորվում են դաշինքներ: Ինչպիսի՞ն են լինելու ընտրապայքարի մեջ մտնող ՀՅԴ-ի մոտեցումներն ու քայլերն այս ուղղությամբ:

-2017թ. խորհրդարանական ընտրությունները նորանկախ ՀՀ-ի պատմության մեջ ամենաքաղաքականացված ընտրություններն են լինելու: Ընտրություններն անցկացվելու են նոր սահմանադրության պայմաններում, նոր ընտրական օրենսգրքով, ամբողջությամբ փոփոխված են ընտրությունների ձևն ու բովանդակությունը, նկատի ունեմ և' ընտրական համակարգը, և' բուն ընտրական գործընթացը: Նոր խորհրդարանը ոչ միայն ձևավորելու է կառավարությունը, այլև ապագայում ընտրելու է երկրի նախագահին:

Ընդհանրացնելով` նշեմ, որ խորհրդարանից է մեծապես կախված, թե ինչպիսին կլինի մեր երկրի վաղվա օրը, և այս ինստիտուտը երկրի ապագայի կերտման գործում իր վրա կրելու է մեծ պատասխանատվություն: Արդյունքում` եթե նախորդ խորհրդարաններն իրենց թույլ են տվել ունենալու անգրագետ, անտառաճանաչ, երբեմն` անսկզբունքային և անտեսակետ պատգամավորներ և քաղաքական ֆրակցիաներ, այս խորհրդարանն իրեն չի կարող նման շռայլություն թույլ տալ, որովհետև, նորից եմ կրկնում, երկիրն անցնում է կառավարման խորհրդարանական ձևի, և խորհրդարանի դերակատարումը երկրի ղեկավարման գործում լինելու է առանցքային:

-Ինչպե՞ս է ՀՅԴ-ն պատրաստվում ընտրություններին, ի՞նչ հնարավորություններ ունի, ինչպիսի՞ դիրքորոշումներ` քաղաքական դաշտի վերաձևավորումների, վերադասավորումների նկատմամբ:

-ՀՅԴ-ն իր ողջ ուժերով իրականացնում է բավականին մեծածավալ նախապատրաստական աշխատանքներ. արդեն ձևավորված են կենտրոնական և մարզային շտաբները, ենթաշտաբները: Այս առումով Դաշնակցությունը գրեթե դժվարություններ չունի, որովհետև ՀՅԴ ողջ հանրապետությունով մեկ ունի կուռ կազմակերպական կառույց, մարզային և քաղաքային կոմիտեներ, համայնքներում կուսակցական միավորներ: Եթե այսօր շատ քաղաքական կուսակցություններ ու դաշինքներ դեռևս նոր-նոր են փորձում ձևավորել գրասենյակներ կամ տարածքային միավորներ, ապա մենք այդ ճանապարհն անցել ենք դեռ 25 տարի առաջ: Այսօր մենք պարզապես փոխում ենք մեր աշխատանքային ռեժիմը՝ անցնելով նախընտրական շրջանին հատուկ գրաֆիկի: Իսկ ինչ վերաբերվում է մեր դիքորոշմանը մյուս քաղաքական ուժերի դաշինքներին,դրան կարող ենք անդրադառնալ այն ժամանակ երբ այդ ուժերը վերջնական ձևավորվեն և ձևակերպեն իրենց ասելիքը:

-Մենք գիտենք որ Դուք ակտիվ աշխատանքներ եք իրականացնում Գեղարքունիքի մարզում և լուրեր կան որ առաջադրվելու եք ռեյտինգային ցուցակով, այդյոք ճիշտ են այդ լուրերը:

-Ես ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ եմ, ՀՅԴ կենտրոնական շտաբի անդամ, համակարգում եմ Գեղարքունիքի մարզային շտաբի աշխատանքները:

Նշեմ, որ մարզային այս շտաբը համակարգում է Գեղարքունիքի մարզը, որը, ինչպես գիտեք, նոր ընտրական օրենսգրքով հանդիսանում է մեկ առանձին ընտրատարածք: Մարզում աշխատանքներն իրականացվում են բավականին արդյունավետ կերպով, ունենք արդեն ռեյտինգային ցուցակի նախնական տարբերակ, որտեղ ընգրկված են մեր հասարակության բոլոր շերտերից հեղինակավոր և հանրության շրջանում հարգանք վայելող անձինք` ուսուցչուհի, դպրոցի տնօրեն, ազատամարտիկ, պետական պաշտոնյա, գիտնական և այլն:

-Դուք քվեարկվելու եք:

-Այո, ես ևս մտադրություն ունեմ առաջադրվելու: Անշուշտ, վերջնական որոշումը կայացնելու է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը: Անկախ իմ առաջադրվելու հանգամանքից մենք մարզում ունենք լավ մրցունակ թիմ, որը ակտիվորեն մտնելու է ընտրապայքարի մեջ` վստահ լինելով, որ ունենալու ենք զգալի հաջողություններ:

-Իսկ ո՞րն է Ձեր վստահության պատճառը:

-Մեր վստահությունը հենված է ինչպես մեր անցած ճանապարհի և այն թիմի վրա, որը տարիների ընթացքում ձևավորվել է Գեղարքունիքում, այնպես էլ խարսխված է Դաշնակցության կազմակերպական կառույցի և մեր ընկերների ունեցած բարձր հեղինակության վրա: Մենք ընկերներով ոչ թե իրար մրցակից ենք, այլ գաղափարական և կազմակերպական ամբողջություն, և մեզնից յուրաքանչյուրի հաղթանակը բոլորիս հաղթանակն է: Մենք այսօր ունենք շարժունակ, պատասխանատվության բարձր գիտակցումով օժտված թիմ, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր անելիքն ու գործառույթները:

-Հայտնի է, որ ՀՀ մարզերում կան բազմաթիվ հիմնահարցեր: Ի՞նչ է ակնկալելու ընտրողը ձեզնից, և ազգաբնակչությանը հուզող խնդիրների լուծման գործում ի՞նչ հնարավորություններ ունի ՀՅԴ-ն:

-Անշուշտ, դեռ ժամանակ ունենք այդ ուղղությամբ մեր տեսակետներն ու ծրագրերը ներկայացնելու համար, այդպիսիք, բնականաբար, մանրամասնորեն կան մշակված, և դրանք ամենատարբեր ձևերով կմատուցվեն հանրությանը: Ներկայումս մի բան կարող եմ ասել, որ մեր ծրագրերը լինելու են պարզ, հստակ, պարզաբանված և, ամենակարևորը, հիմնավորված: Այսինքն` մենք զերծ ենք մնալու պոպուլիստական հռետորաբանությունից, դատարկ լոզունգներից, կոչերից և այլն: Մենք շատ մատչելի կերպով ներկայացնելու ենք մեր անելիքները և ծրագրերը, որոնք պատրաստվում ենք իրականացնել հասարակության վստահության քվեն ստանալուց հետո: Սահմանադրության փոփոխությունները և անցումը դեպի խորհրդարանական համակարգի եղել է ՀՅԴ-ի 25-ամյա պայքարի առանցքում, բոլորը գիտեն, որ մենք ենք եղել այս ձեռքբերման ջատագովն ու աջակիցը, և սա մեր համար երկրի առջև ծառացած արմատական խնդիրների լուծման գործընթացում մի նոր սկիզբ է: Հետևաբար՝ մենք այս ընտրություններին վերաբերվում ենք շատ լրջորեն, շատ պատասխանատու կերպով և գտնում ենք, որ մենք ունենք լուրջ հնարավորություններ մեր ազդեցությունն առաջիկա խորհրդարանում կտրուկ մեծացնելու համար:

Հարցազրույցը վարեց Վահե ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Լրահոս
Մի քանի անգամ սահմանադրական կարգը տապալած իշխանություններից ես ուրիշ բան չէի էլ սպասում. Վահագն Վարագյան Հուլիսի 22-ի հոսանքազրկումների մասին Ամեն տարի ՏՏ ոլորտի 10․000 մասնագետ լքում է Թուրքիան Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավ է կալանել Հայկ Ալումյան. ՍԴ նկատմամբ հարձակում է իրականացվում Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ Էտնա հրաբխի նոր ժայթքումը խափանել է Սիցիլիայում օդանավակայանների աշխատանքը Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է ավելի քան 900 կրակոց. ՊԲ Անձնագրային բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև շաբաթ օրերին Քոչարյանի գործը տանուլ են տվել. Հայկ Ալումյան Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է Ֆրանսիայում գրանցվել է 46 աստիճան տաքություն Վլադիմիր Զելենսկին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից «Հրապարակ». Հրահանգվել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին չխոսել, որ սեպտեմբերին անաղմուկ վավերացնեն այն «Հրապարակ». Հայաստանի երիտասարդական հիմնադրամի լուծարումից հետո կառույցի շենքերը կվաճառվեն «Հրապարակ». Հայկ Մարությանն ազատվում է «սևերից» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 20 Ամեն գնով, ջանք չխնայել, նպաստել ստեղծող, արարող, Հայ մարդու, Հայ տեսակի ամրացմանն ու շատացմանը... Իրավապաշտպանները՝ իջևանյան դեպքերի մասին Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է պատժամիջոցների մասին Եվրամիության որոշումը Ռոբերտ Քոչարյան. Կարծում եմ՝ դատախազությունն այս ամենն անում է նիստը ձգձգելու համար Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից ԱՄՆ սենատ է ներկայացվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր առաջարկ ԲԴԽ անդամները հանդիպելու են դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ Արդեն բոլոր սահմաններն անցնում են Թրամփը չի մտածում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ ՌԴ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումը Շերեմետեւոյում Nordwind-ի ինքնաթիռի միջադեպից հետո «Մոսկվա-Երևան» չվերթի ժամանակ գրանցված միջադեպից հետո երկու ուղևոր հիվանդանոցում է Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում ջերմաստիճանը կհասնի մինչև +42 Երեկ Նիկոլ Փաշինյանն առաջին ուժը կիրառեց իր հիմնական հենարանի դեմ ԱՄՆ-ի նավը իրանական անօդաչու է ոչնչացրել «Հրապարակ». Ո՞ւմ կառաջադրի ՀՅԴ-ն Արցախի նախագահական ընտրություններին, քննարկվել է երկու անուն «Ժամանակ». Լարված իրավիճակ՝ Կրթության տեսչական մարմնում «Փաստ». Հովհաննես Իգիթյանին կհեռացնեն ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունից «Փաստ». Փաշինյանը դժգոհել է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից և հանձնարարել է ինքնակրթվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 19 ՌԴ ԱԳՆ-ն դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին Իջևանի դեպքի հետ կապված տարբերակ է առաջարկվել, որ պետությունը կարգավորի փայտի հավաքման պրոցեսը. Արթուր Վանեցյան Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան $100 մլն Ադրբեջանին և $7 մլն Հայաստանին. Վաշինգտոնն ընդգծում է իր պրագմատիկ քաղաքականությունը Հարավային Կովկասում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan