Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր է ձերբակալվել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Էմին Ադըյամանը ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, այս մասին պատգամավորը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգի միջոցով:

«Այս պահին Ստամբուլում բռնի բերման ենթարկելու որոշմամբ ինձ տնից տանում են Չաղլայանի արդարադատության պալատ»,- գրել է նա:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ 59 պատգամավորից 11-ը կալանավորված են: Նրանց շարքում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև խորհրդարանական խմբակցության երկու ղեկավարները: Նրանք ևս մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման ա նդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում