Ն.Զոհրաբյանը ներկայացրել է ԲՀԿ քաղխորհրդի նիստի մանրամասները

Այսօր կայացել էր ԲՀԿ քաղխորհրդի նիստը: Նիստի մանրամասները Zham.am-ին ներկայացրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով մասնավորապես նշեց, որ նիստի օրակարգում անդրադարձել են կառուցվածքային մի քանի փոփոխությունների, որոնցից կարևորը կուսակցության նախագահին կից խորհրդի ստեղծումն է.

«Շատ ավելի մոբիլ, օպերատիվ մի մարնմնի ստեղծում, որը հնարավորություն կտա կուսակցությանը շատ արագ արձագանքել տարբեր քաղաքական իրողությունների, քաղաքական իրավիճակների: Մեր քաղխորհուրդի դեպքում’ իսկ ԲՀԿ քաղխորհուրդը բավականին մեծ է 200-ից ավել անդամ, երբեմն զուտ տեխնիկական դժվարություններ էին առաջանում’ արագ հավաքել քաղխորհուրդը և որևէ քաղաքական իրողության վերաբերյալ շատ արագ որոշում կայացնել, արձագանքել:

Ուստի կարծում եմ, որ այսօր ճիշտ որոշում կայացվեց. ստեղծել ավելի փոքր մարմին’ խորհուրդ, որը կունենա որոշումներ կայացնելու լիազորություն, իհարկե, խորհրդակցելով, քննարկելով խնդիրը կուսակցության նախագահի հետ»:

Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրությունների մասին հարցը քաղխորհրդում քննարկել-չքննարկելուն, Զոհրաբյանը նշեց, որ այս նիստում այն չի քննարկվել, բայց հավելեց, որ առաջիկա օրերին կլինի քաղխորհդրի երկրորդ նիստը, որի ժամանակ կքննարկվի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության իրենց ձևաչափը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում