ՀՅԴ-ականների զգալի մասն արհամարհել է կուսակցության որոշումն ու աշխատել է Սերժ Սարգսյանի օգտին

ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ շատ դաշնակցականներ, հատկապես ՀՅԴ-ական գյուղապետերը, բացահայտ աշխատել են Սերժ Սարգսյանի օգտին, ավելին, այդ մասին հայտարարել են նաեւ մամուլում:

Ու սա այն դեպքում, երբ ՀՅԴ-ն որոշում էր կայացրել նախագահի ընտրություններին թեկնածու չառաջադրելու եւ որեւէ մեկին չսատարելու մասին, ընտրություններից առաջ էլ հայտարարություն տարածել’ կոչ անելով կողմնակիցներին գնալ ընտրատեղամասեր ու քվեարկել ցանկացածի օգտին, բացի իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանից:

Ինչո՞ւ շարքային դաշնակցականները չեն ենթարկվել ՀՅԴ-ի կոչին: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսպիսի պատասխան տվեց. «Ժողովրդական խոսք կա’ ջուրը ելել, ջրաղացն է տարել, դուք ընկել եք չըխկ-չըխկի հետեւից»

Հետևեք մեզ նաև Telegram-ում